Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊՆ-ի անդրադարձը` հացադուլ անող նախկին զինծառայողին

Blog

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին, ով ՊՆ-ի շենքի առաջ հացադուլ է անում։ Նա գրել է․ «ՀՀ ՊՆ N զորամասի նախկին պայմանագրային զինծառայող

Դավիթ Սերգեյի Հակոբյանի վերաբերյալ

Այս օրերին եղան տարբեր հրապարակումներ, որոնց մարդկային կողմի հետ բոլորս համաձայն ենք: Դավիթին օգնություն է պետք: Եթե որևէ մեկին թվում է, որ ինքը ավելի շատ է մտածում նախկին զինվորի մասին, իսկ ՊՆ-ում բոլոր անխիղճներ են, ապա չարաչար սխալվում է և եթե նման գրառումներ լինեն նյութի տակ, առանց վիրավորելու ուղղակի բլոկելու եմ: Սակայն ոչ մի բան, առավել ևս մասնագիտական նուրբ հարցեր և մեծ ծախսեր ենթադրող երևույթները չեն կարող լինել հուզական: Կա հստակ օրենքներ, իսկ ովքեր չեն հասկանում, որ օրենքը ՀՀ ՊՆ-ն ձեռքում չի, բնական է արդարացնում են իրենց հատկացված գումարները և դերը: Խորհուրդ կտամ հիշել նախ մեր սահմանադրությունը, հետո կարդալ նյութի վերջում բերված օրենքի հղումը:
Նորից եմ կրկնում Դավիթին օգնելը բոլորիս ցանկությունն է, սակայն մեր հնարավորությունները սա են միայն:

Զինվորական ծառայության մասին

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամաս 10 փողոց 12 տան բնակիչ (նախկինում Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի), 14.10.1988թ. ծնված Դավիթ Սերգեյի Հակոբյանը Երևան քաղաքի Շահումյանի զինվորական կոմիսարիատից 15.11.2006թ-ից զորակոչվել է պարտադիր ժամկետայինզինվորական ծառայության N զորամաս և ծառայել է մինչև 27.11.2008թ.-ը:

ՀՀ ԶՈՒ ԳՇՊ 02.04.2012թ.-ի ԿԶՎ ա/վ 939 հրամանի համաձայն՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով (առողջական վիճակի պատճառով) զորացրվել է պահեստազոր:

2012թ. մայիսի 8-ից հանդիսանում է 1-ին խմբի զինհաշմանդամ: Ամսական կենսաթոշակը և պարգևավճարը ընդհանուր կազմում է՝ 57.920 դրամ:

Բժշկական միջամտությունների մասին

ՀՀ ՊՆ 95532 զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Սերգեյի Հակոբյանը 31.01.2012թ. ժամը 19:30-ի սահմաններում շտապ օգնության մեքենայով, որովայնի շրջանի սուր ցավերի գանգատներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այնուհետև 01.02.2012թ. ժամը 21:00-ին (մոտ 25 ժամ հետո) տասերկումատնյա աղու խոցի թափածակման և տեղային շճաֆիբրինային պերիտոնիտի կապակցությամբ վիրահատվել էր։

Վիրահատությունից հետո՝ 04.02.2012թ., Դ.Հակոբյանի մոտ հետվիրահատական շրջանը բարդացել էր վաղ աղիքային անանցանելիությամբ, ինչի կապակցությամբ Դ.Հակոբյանը 05.02.2012թ. ժամը 03:00-ի սահմաններում կրկին վիրահատվել էր։
Այնուհետև 05.02.2012թ. ժամը 13:40-ին Դ.Հակոբյանի մոտ զարգացել էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ ձախակողմյան հեմիպարեզով։

Բուժման ավարտից հետո Դ.Հակոբյանը ներկայացվել է փորձաքննության և ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանի հավելված 1-ի «11բ» և «34բ» կետերի համաձայն ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայությանը:

Դավիթ Սերգեյի Հակոբյանի բուժման կազմակերպման ընթացքում արձանա¬գրված թերությունների և բացթողումների կապակցությամբ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկա¬կան վարչության պետի 2012 թ. փետրվարի 8-ի N 17/ԿԲ հրամանով անցկացվել է ծառա¬յողական քննություն, որի արդյունքների հիման վրա Գ.Թունյանին հայտարարվել է խիստ նկատողություն (Գ.Թունյանը 2014թ. հուլիսի 29-ին, իր զեկուցագրի համա¬ձայն, իսկ Ս.Լաբոյանը՝ 2016թ. մայիսի 4-ին, ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով զորացրված են ՀՀ զինված ուժերից):

Դ.Հակոբյանը պարբերաբար ստացիոնար բուժօգնություն է ստացել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ վերականգնման նպատակով ուղեգրվել է նաև միջազգային կարմիր խաչի ընկերության «Քրոս» վերա¬կանգնողական կենտրոն:

17.08.2015թ.-ին Դ.Հակոբյանը ձերբակալվել է, իսկ 19.08.2015թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար: 2015թ.-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Դ.Հակոբյանը դատապարտվել է 1 տարի 6 ամսվա ազատազրկման:
2016թ. դեկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի միջնորդությամբ Դ.Հակոբյանը վաղաժամ ազատ է արձակվել պատիժը կրելուց:

Վաղաժամկետ ազատ արձակումից հետո, 27.12.2016թ., առաջին խմբի զինհաշմանդամ Դ. Հակոբյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում անցել է համալիր բժշկական հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի ԿՏ և թոքերի ռենտգենաբանական, արյան ընդհանուր, արյան բիոքի¬միական և իմունոֆերմենտային հետազոտություններ, էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն:
Գլխուղեղի ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է 3,25×7,97 սմ չափերի իշեմիկ օջախ և ախտորոշվել է «վիճակ տարած իշեմիկ ինսուլտից հետո»:

Հետազոտությունների արդյունքում Դ. Հակոբյանը հրատապ բուժման կարիք չի ունեցել և ցուցվել է վերականգնողական բուժում:

Դավիթ Հակոբյանը 2017թ. հունվար ամսին ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի նյարդաբանական բաժանմունք, որտեղ համալիր բուժումն ավարտելուց հետո, զինհաշմանդամներին աջակցող Հայկուհի Մինասյանի նախաձեռնությամբ մինչև 2017 մարտ ամսվա վերջ ստացել է վերականգնողական բուժօգնություն:

Հ.Մինասյանը տեղեկացրել է նաև, որ իր ունեցած հնարավորության սահման¬ներում աջակցել է զինհաշմանդամ Դ.Հակոբյանին, նրան ներգրավել է որոշ ժամանակավոր վճարովի ծրագրերում, վերանորոգվել է նաև նրա տան սանհանգույցը:

2018 թվականի ընթացքում Դ. Հակոբյանը երկարատև բուժվել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» և ըստ Հայկուհի Միանսյանի ս.թ. հունիսի 20-ը դուրս է գրվել:

Դիմումում բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպա¬տակով 2017թ. մայիսի 22-ի հեռախոսազրույց է կայացել Դ.Հակոբյանի հետ, ով կրկին անգամ մեղադրում էր հոսպիտալի բժիշկների իր վիճակի համար: Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման հիմնական նպատակն իրեն աշխատանքով ապահովելը և սոցիալապես աջակցելն է, քանի որ ստացած զինվորական հաշմանդամության կենսաթոշակով չի կարողանում ապոհովել կենցաղը և գնել պահանջով դեղամիջոցներ:

ՊՆ-ի մոտ ընդունելությունների մասին 

– 02.10.12թ.-ին պաշտպանության նախարարի մոտ ընդունելության է եղել մայրը (N16) որդու բուժման հարցով. իրականացվել են բուժհետազտություններ և համապատասխան բուժում ՊՆ ԿԿԶՀ-ում և այլ բուժհիմնարկներում: ՊՆ հանձնարարությամբ անցկացվել է ծառայողական քննություն Բենիկ Նիկոլայի Հարությունյանի կողմից, և տրվել է եզրակացություն, որ հիվանդությունը կապված է զինծառայության հետ և հաստատել ծառայողական քննության արդյունքները:

– 05.07.2013թ.-ին պաշտպանության նախարարի մոտ ընդունելության է եղել (16) բուժման հարցով. ՊՆ-ի կողմից հանձնարարվել ՌԲՎ-ին շարունակել վերա¬կան¬գ¬նողական բուժումները «Կարմիր Խաչ» ԲԿ-ում, իսկ ՖԲ և ՊՎ-ին` հատ¬կաց¬նել 350.000դր. և ԶՍՊՎ-ին 100.000դր.:

Հետագայում նույնպես մի քանի անգամ դիմել է և ՌԲՎ միջոցով իրակա¬նաց¬վել են վերականգնողական բուժումներ «Կարմիր Խաչ» ԲԿ-ում:

31.10.2014թ.-ին հատկացվել է 100.000 դրամ ֆինօգնություն:

25.12.2014թ.-ին հատկացվել է 500.000 դրամ ֆինօգնություն:

16.06.2015թ.-ին հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:

08.09.2016թ.-ին հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:

29.12.2016թ. հատկացվել է 200.000 դրամ ֆինօգնություն:

2017թ.-ի հունվար հատկացվել է 100.000 դրամ ֆինօգնություն:

25.12.2017թ. հատկացվել է 150.000 դրամ ֆինօգնություն:

2018թ. փետրվար ամսին ՊՆ-ի միջնորդու¬թյամբ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից հատկացվել է 400.000 դրամ:

Եղել է նաև այլ, ոչ ֆինանսական օգնություն:

Այլ տվյալներ՝

Դ.Հակոբյանի դիմումի կապակցությամբ առաջարկվել է դուրս գրված ավտոմեքենա հատկացնել, ինչից վերջինս հետագայում հրաժարվել է` պահանջելով դրա փոխարեն տրամադրել գումարը:
Դ. Հակոբյանի՝ աշխատանքով ապահովելու խնդրանքին ընդառաջ առաջարկվել է զինվորական ծառայության անցնել 60925 զորամասում, որտեղ մայրն է ծառա¬յում, սակայն վերջնիս տարբեր պատճառաբանություններով մերժել է առաջարկը:

Դիմումատուն դիմել է նաև ՌԴ գնալու նպատակով գումարի հարցով, ինչին ի պատասխան՝ խոստացվել է գնալու դեպքում ևս տրամադրել ֆինօգնություն:

Հաշվի առնելով այն, որ տվյալ ժամանակահատվածում որևէ ծրագիր արտասահմանում բուժում տրամա¬դրելու համար չի գործում՝ որպես աջակցություն որոշված է եղել նման դեպքերում ՊՆ-ի կողմից տրամադրել 500.000-ից մինչև 1 միլիոն դրամ ֆինօգնություն: Որևէ անգամ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խոստում չի տրվել Գերմանիայում բուժումը կազմակերպելու վերաբերյալ:

Արտերկրում բուժման մասին`

Ինչ վերաբերում է Դ. Հակոբյանի արտերկրում բուժմանը, ապա հայտնում եմ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում բուժման (հետազոտության) իրավունքից օգտվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցիլիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հա¬տուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները:

Սակայն Դ. Հակոբյանի մոտ առկա հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից:

Հղումը օրենքին.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 15-ին

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 64. Զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը

1. Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

2. Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժում ստանալու (հետազոտություն անցնելու) իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում նրանց բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման (հետազոտության), կեցության և ճանապարհածախսի գումարների հատկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը (հետազոտությունը) օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում: Սույն մասով սահմանված իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ստացած հիվանդությունը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

4. Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

5. Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած խեղման կամ վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`
1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.
2) անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.
3) ծնողները.
4) զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League