Yerevan, 11.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

21-րդ դարն արդեն մերն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԿՄ համագումարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 12-րդ արտահերթ համագումարին:

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ։

Հարգելի՛ հյուրեր,

Նախ թույլ տվեք ողջունել ԵԿՄ համագումարը և մաղթել, որ այս համագումարի արդյունքներով կազմակերպությունը նոր շունչ ստանա և նոր տրամադրություն:

Երկրապահ կամավորականների միությունն Արցախյան ազատամարտի հորձանուտում ստեղծված կազմակերպություն է, որն ի սկզբանե ընդգրկում էր ազատամարտում անմիջական ավանդ ունեցող ազատամարտիկների՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Այս կազմակերպությունն ստեղծել են լեգենդար մարդիկ, ում խիզախության, արյան և կյանքի վրա է կառուցվել Հայաստանի անկախ պետականությունը, Արցախի անկախ պետականությունը, մեր ժողովրդի անվտանգությունն ու հաղթանակը: Ուզում եմ սա հստակ արձանագրել, որովհետև ժամանակի ընթացքում տեղի ունեցած շատ իրադարձություններ ու երևույթներ մի տեսակ երկրորդ պլան են մղել այս հանգամանքը: Եվ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ուզում եմ ասել, որ խոնարհվում եմ ազատամարտիկ առաջամարտիկների այն սերնդի առաջ, որը չշփոթվեց, խուճապի չմատնվեց Ցեղասպանություն ու ավեր տեսած մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներից և հայկական զինված ուժերի բացակայության պայմաններում անհավասար մարտի բռնվեց հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր երազանքների պաշտպանության: Քավ լիցի, չեմ ասի, թե այսպիսի առաքելություն ստանձնած բոլոր ազատամարտիկ առաջամարտիկները հետագայում դարձան ԵԿՄ անդամ, բայց որ ԵԿՄ-ն իր հիմնադրման պահին 100 տոկոսով կազմված էր այսպիսի մարդկանցից, աներկբա է: Իսկ մեր արժանապատվության և ինքնիշխանության համար մղվող այդ մարտն իսկապես անհավասար էր, որովհետև շատերը մոռացել են՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների դեմ ի սկզբանե հարձակումներ էին գործում ոչ միայն ադրբեջանական, այլև խորհրդային ուժերը, զինված ուժերը, և իրավիճակը, այո՛, Ղարաբաղյան հակամարտության այն սկզբնական օրերին օրհասական էր թվում: Թվում էր՝ չկա ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն մեր ժողովրդի համար, բայց Ղարաբաղյան պատերազմում էլ, ինչպես Սարդարապատի ճակատամարտում, տեղի ունեցավ այն, ինչը թերևս հակառակ էր բոլոր վերլուծություններին ու սառը հաշվարկներին, որովհետև սառը հաշվարկները, որպես կանոն, հաշվի չեն առնում ոգու և միասնության ուժը, որ հայ ժողովուրդն ուներ 1988 թվականից, և թույլ տվեք ասել՝ ունի նաև այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Սիրելի՛ բարեկամներ,

Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը: Դա, թույլ տվեք ասել, ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Իսկ խաղաղության մեր բանաձևը ես բարձրաձայնել եմ դեռևս մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Եվ թույլ տվեք նաև արձանագրել, որ Վիեննայի քննարկումներում այս բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը: Այս կապակցությամբ կան որոշ թյուրիմացություններ, որոնք հարկ եմ համարում ճշգրտել և որոնց հարկ եմ համարում անդրադառնալ ևս մեկ անգամ.

նախ, ասվում է, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը պահանջում է ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի փոփոխություն, և որպես հաղթանակ է արձանագրվում մեր հարևանների կողմից այն, որ ֆորմատի փոփոխություն տեղի չի ունեցել և տեղի չի ունենում: Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել: Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք՝ ոչ մի վայրկյան, կասկածի տակ չենք դրել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Եվ բանակցային ողջ գործընթացի ընթացքում, թույլ տվեք ասել, Լեռնային Ղարաբաղը ներկա է եղել, և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև 1998 թվականից հետո, որովհետև եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք՝ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը, և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ: Հետևաբար, այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 90-ականների առաջին կեսին: Ինչո՞ւ է կարևոր Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, որովհետև չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել՝ առանց այդ հակամարտության առանցքային կողմի, առանցքային ներկայացուցիչների մասնակցության: Եթե մենք խոսում ենք առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ հակամարտության կարգավորման, որովհետև այդ ֆորմատում ուղղակի անլուրջ է խոսել հակամարտության կարգավորման մասին:

Հաջորդ խնդիրը, որ մենք առաջադրել ենք, վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին: Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույն կերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար՝ որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդու, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների արդյունքում, շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանո՞վ են ընդունելի և որքանո՞վ են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, և ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն:
Ընդհանրապես ասվում է, որ այ, Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում, մեկնաբանում է, կողմերից յուրաքանչյուրը: Ես շատ հստակ ասել եմ և ասում եմ իմ դիրքորոշումը, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ երկու պետությունների ղեկավարներ աշխարհի և հանրությունների ուշադրության ներքո հավաքվում են, հանդիպում են, մի քանի ժամ խոսակցություն են ունենում նույն սենյակում և հետո երբ դուրս են գալիս, նրանց պատմածները, թե ինչ է տեղի ունեցել այդ սենյակի ներսում, 180 աստիճանով տարբերվում են երբեմն իրարից: Սա անլուրջ է և անլրջացնում է բանակցային ողջ գործընթացը: Եվ եթե ուշադիր եղաք, Վիեննայի հանդիպումից հետո ես ամեն ինչ արեցի, որպեսզի ահա ինքներս մեզ նման անլուրջ իրավիճակի մեջ չդնենք: Եվ ուզում եմ հույս հայտնել, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները զերծ կմնան այս տրամաբանությանը հակասող գործելակերպից, որովհետև թյուր կարծիք է, թե նման գործելակերպը կարող է անլրջացնել կամ վնասել կողմերից մեկին: Նման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, անլրջացնում է պետության ղեկավարի ինստիտուտն ընդհանրապես: Եվ ես այս դիրքորոշումները շատ հստակ ձևակերպել եմ Վիեննայում:
Հաջորդ կարևոր խնդիրը՝ մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն և ցանկացած կառավարություն, ով մտածում է, թե ինքը կարող է կամ ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող միայն մի սուբյեկտ կա, կամ տվյալ դեպքում՝ երեք սուբյեկտներ. դրանք ժողովուրդներն են, և որևէ կառավարություն չի կարող որևէ լուծում առաջ մղել, եթե այդ լուծումներն ընդունելի չեն ժողովրդի համար: Հետևաբար, գնալ Ղարաբաղի հարցի լուծման կարգավորման նշանակում է՝ ժողովրդի հետ համաքայլ գնալ դեպի այդ լուծումը, հակառակ դեպքում այս տրամաբանությանը հակասող ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:

Ուզում եմ նաև ընդգծել, որ չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին: Ես ուզում եմ հատուկ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքներով հանդես եկող ցանկացած ոք սպառնալիքներով անուղղակի հանդես է գալիս նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Սա շատ կարևոր նրբություն է, և հույս ունեմ՝ բոլորս ենք արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը որևէ ժողովրդի չի սպառնում՝ ոչ թե այն պատճառով, որ որևէ ժողովրդից կամ որևէ կառավարությունից վախենում է, այլ որովհետև մենք առաջին հերթին չենք կարող տրվել մեր ժողովրդին սպառնալու գայթակղությանը: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով: Խաղաղության կոչին մենք պատասխանելու ենք խաղաղության պատրաստակամությամբ, և մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որը լիարժեքորեն ընդունելի է միջազգային հանրության համար, և այդ բանաձևը ես բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` ասելով, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Քանի դեռ մեզ չի հաջողվել գտնել այսպիսի լուծում, որևէ լուծման մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է թվում, և ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես որդեգրի այս բանաձևը: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ստեփանակերտի օրակարգը, որը մենք բարձրաձայնել ենք մարտի 12-ին, Վիեննայի հանդիպման արդյունքներով մտել է մեր համատեղ քննարկումների օրակարգ, և սրանից որևէ մեկը որևէ տարբերակով չի կարող խուսափել: Սա այլևս կայացած իրողություն է, և այդ իրողությունն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ:

Սիրելի՛ երկրապահներ,
այսօրվա համագումարը, կարծում եմ, ձեր անցած փառապանծ ճանապարհի արժևորման կարևոր հանգրվանը պիտի դառնա: Բայց արժևորման իմ բանաձևը եղել է, կա և կշարունակի մնալ ճշմարտության հետ առերեսումը, և ճշմարտության հետ առերեսվելիս պիտի համարձակություն ունենանք և խոսենք ետպատերազմյան ժամանակաշրջանում տեղի ունեցած մի շարք երևույթների, զարգացումների մասին, որոնք, ի վերջո, բերեցին Երկրապահ կամավորականների միության վարչության այժմ արդեն նախկին նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շուրջ աղմկոտ զարգացումներին: Մենք պետք է հասկանանք՝ ինչպես և ինչու այդ ամենը տեղի ունեցավ:

Ցավոք, Արցախյան ազատամարտի խաղաղության զինադադարի կնքումից հետո մենք մեր հանրության որոշ հատվածներում ականատեսը եղանք մի երևույթի, որը կարծես թե միտում ուներ մեկնաբանելու, թե հայրենիքի առաջ հերոսություն գործած մարդիկ արտոնություններ են ստանում Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ՝ իրավունքների և պարտականությունների առումով: Սա իրավիճակի թյուր ըմբռնում էր, որովհետև, այո՛, այս հաղթանակը կերտվել է մեր ազատամարտիկների կյանքի, արյան, առողջության գնով, բայց այդ հաղթանակն անհնար կլիներ առանց թիկունքում միասնական և վճռական ժողովուրդ ու պետություն ունենալու: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի իրեն այդ հաղթանակի լիարժեք սեփականատերն զգա, և դա է այդ հաղթանակը պահպանելու և զարգացնելու միակ ճանապարհը և հնարավորությունը: Ընդհանրապես, դեռ հին ժամանակներից պատերազմի ամենակարևոր մարտավարությունը և ռազմավարությունը հետևյալն է եղել. եթե ցանկացել են որևէ բանակի զրկել հաղթանակի հնարավորությունից, այդ բանակի ճանապարհները «մաքրել են» բնակչությունից, ժողովրդից, մարդկանցից, որովհետև ամայի դաշտերում բանակները չեն կարող կռվել, ամայի դաշտերում բանակները չեն կարող հաղթել, եթե նրանց կողքին, թիկունքին կանգնած չէ ժողովուրդը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետության որևէ այլ քաղաքացի՝ լինի ազատամարտիկ, գեներալ, վարչապետ, պատգամավոր, թե նախարար, չունի ոչ մի առավելություն որևէ այլ քաղաքացու նկատմամբ: Սա է այն ուղերձը, որ ես ուզում եմ այսօր այս ամբիոնից ևս մեկ անգամ հղել Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ազատամարտիկ, թե ոչ ազատամարտիկ: Այո՛, այս ազատամարտը մեզ տվել է բազմաթիվ հերոսներ, մեծ հերոսներ, լեգենդար հերոսներ, բայց, ներողություն խնդրելով, ուզում եմ ասել, որ հերոսությունն առողջության նման է, և հերոսությունն ամենօրյա, ամենժամյա խնամքի կարիք ունի, որովհետև առանց այդ ամենօրյա խնամքի այդ հերոսությունը կարող է արժեզրկվել: Մեր մեծագույն խնդիրն է՝ մեր ժողովրդի, մեր հերոսների հավաքական զոհողությունները չարժեզրկել, այլ դարձնել մի անկյունաքար, մի հզոր անկյունաքար, որի վրա պետք է կառուցվի և որի վրա արդեն իսկ կառուցվում է ազատ և երջանիկ Հայաստանը:

Վազգեն Սարգսյանն ասել է՝ 21-րդ դարը մերն է լինելու: Ես ուզում եմ այսօր ասել, որ 21-րդ դարն արդեն մերն է, և մեզ մնում է ընդամենը մեկ բան անել` ամուր կանգնել մեր 21-րդ դարի, մեր հայրենիքի, մեր երազանքի, մեր երջանկության ու ապագայի պաշտպանության դիրքերում:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Երկրապահ կամավորականների միությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of Yerevan