Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում
SportՎրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդ տեղը:
Հարությունյանը նախ գլխավերևում պահեց 145 կգ, այնուհետ՝ 150 կգ: Սակայն հայ ծանրորդը չբարձրացրեց 153 կգ: Հրում վարժության ժամանակ Հարությունյանը ըստ հերթականության բարձրացրեց 185 կգ, հետո 189 կգ և 194 կգ: Երկամարտի 344 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը 8-րդն է:
Ապրիլի 11-ին 89 կգ քաշում ուժերը կչափեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա 87 կգ քաշայինն Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):
Իսկ ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):
Լուսանկարը՝ MediamaxSport