Իտալիայի խորհրդարանը հաստատեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը
International newsՔիչ առաջ Իտալիայի խորհրդարանը պատգամավորների 382 կողմ, 0 դեմ եւ 48 ձեռնպահ ձայնով հաստատեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,-գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: