Ծանրորդ Տաթևիկ Հակոբյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում
SportԾանրամարտի Հայաստանի կանանց թիմը հերթական մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից 87 կգ քաշային Տաթև Հակոբյան պոկում վարժության ժամանակ երեք փորձից միայն մեկի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել 105 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Հակոբյանը նախ բարձրացրեց 125, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:
Ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):