Մկրտչյանը և Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից են
SportՀայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը: Աննա Սարգսյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց:
Այս տուրից հետո Դանիելյանը և Մկրտչյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներից են:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է թուրքական Անթալիա քաղաքում: Մրցաշարին մասնակցելու են 31 երկրների 129 շախմատիստներ: Այն կեզրափակվի ապրիլի 22-ին: