Ռուբեն Ալեքսանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
SportԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ վերջին պայքարի մեջ մտան գերծանր քաշայինները:
Այս քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Պոկում վարժությունում Ալեքսանյանը գրանցեց195 կգ արդյունք: Մարզիկը հրում վարժությունում ըստ հերթականությամբ բարձրացրեց 240 կգ և 245 կգ` հրում ձևում դառնալով փոքր արծաթե մեդալակիր:
Երկամարտի 440 կգ արդյունքով Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 200 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Մինասյանը հրում վարժությունում գրանցեց 222 կգ արդյունք: