Yerevan, 12.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Իմ տան դարպասների մոտ պահակակետեր էին ստեղծված՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ. Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքը

Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, թերթը շարունակում է պնդել, որ ոչ մի օրենք չի խախտել եւ հաջորդաբար հրապարակում է իրենց ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։

Եւ այսպես, ներկայացվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված ցուցմունքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։

Ի սկզբանե նկատենք, որ այն ոչ մի նորություն, ըստ էության, չի պարունակում։ Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է ընդունվել ի գիտություն՝ 2 ակնկալվող հարցեր տալով։ Համեմատության համար նշենք, որ քննիչները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տվել են 26 հարց։ Ու եթե Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տեւել է 3 օր, ապա Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը՝ ընդամենը 3 ժամ։

Եվ այսպես, ի՞նչ է ասել Տեր-Պետրոսյանը քննիչներին. «2008 թվականին` փետրվարի 19-ին, ՀՀ-ում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքներով առավել շատ ձայներ է ստացել եւ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը (52.8 տոկոս), իսկ ես հավաքած ձայներով զբաղեցրել եմ երկրորդ տեղը (21,5 տոկոս)։ Ընտրությունները կեղծված համարելով` դրանց նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ժողովուրդը ինքնաբուխ կերպով սկսել է խաղաղ հավաքներ անցկացնել՝ պահանջելով ձայների վերահաշվարկ կատարել: Առաջին հավաքը տեղի է ունեցել Մատենադարանի մոտ, իսկ դրանից հետո` մինչեւ մարտի 1-ը` Ազատության հրապարակում։ Միաժամանակ, ես, պահպանելով օրենքով նախատեսված ընթացակարգերը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել եմ ՀՀ Սահմանադրական դատարանում:

Հավաքների ժամանակ տարերային անախորժություններ թույլ չտալու նպատակով ես եւ իմ նախընտրական շտաբի անդամները 10 օր շարունակ ղեկավարել ենք այդ հանրահավաքները, որոնց ընթացքում Ազատության հրապարակում հասարակական կարգի խախտման, քաղաքացիներին անհանգստություն պատճառելու դեպքեր, բռնության դեպքեր եւ գործողություններ չեն եղել, ինչը արձանագրված է նաեւ միջազգային կազմակերպությունների բանաձեւերում, մասնավորապես՝ ԵԱՀԿ ԺՄՀԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դոկտոր Արենսի կողմից»։

Խոսելով մարտի 1-ի արյունալի դեպքերի մասին` առաջին նախագահն ասել է. «2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, երբ քնած էին, Ազատության հրապարակում գտնվող ավտոմեքենայի մեջ ինձ արթնացրին։

Սովորաբար 7-ին էին արթնանում, ինձ արթնացրին 6-ին, ասացին, որ շարժ կա` Փարաքարից եւ Դավիթաշենից Ներքին զորքերի եւ հատուկ զորամասերի, առանց տեխնիկայի: Ինձ հաղորդեցին, որ մարդատար մեքենաների հետեւից բեռնատար մեքենաներով զինվորներ են մոտենում Ազատության հրապարակին, որտեղ այդ ժամանակ կլինեին շուրջ 1000 ցուցարարներ։ Ես վեր կացա, զրուցեցի հրապարակում գտնվող մարդկանց հետ: Չէի կարծում, որ իշխանությունները կարող էին բռնություններ կիրառել եւ ցրել հավաքի մասնակիցներին, քանի որ ուժային կառույցների շարժերի մասին տեղեկություններ մենք գրեթե ամեն գիշեր ստանում էինք: Մտածեցինք, որ հերթական նման շարժն է, եւ հանգիստ էինք, բայց բոլոր դեպքերում միացրին միկրաֆոնները, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանայինք ժողովրդի հետ խոսել: ժամը 6 անց 40-ի սահմաններում երեւացին ոստիկանական ուժերը, որոնք նախ պտտվեցին հրապարակի շրջակայքում, ապա անմիջապես հայտնվեցին Ազատության հրապարակում: Ես, միկրաֆոնի միջոցով դիմելով ցուցարարներին, խնդրեցի նրանց պահպանել հանդարտություն, հանգստություն, չընդվզել, չբաղվել, ասացի՝ սպասե՛ք, տեսնենք, թե ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Խնդրեցի, որ ոստիկանության հետ ոչ մի շփում չունենան: Սա եղել է իմ վերջին խոսքը: Դրանից հետո Ազատության հրապարակ ներխուժած ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ եւ սկսեցին մահակներով ուղղակի ջարդել հավաքված ցուցարարներին։

Ոստիկանության կողմից նախապես ոչ մի զգուշացում չի եղել, ոչ մի ժամանակ չի տրվել ցուցարարներին, իմ ելույթի վերջին խոսքերից 10, 15 վայրկյան անց արդեն իմ շուրջ հայտնվեցին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները` Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, եւ շրջապատեցին ինձ։ Իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, որոնք նույնպես անվտանգության ծառայության աշխատակիցներն էին, բայց Սարգիսովը միանգամից մի կողմից թեւանցուկ արեց ինձ, մյուս կողմից ինձ թեւանցուկ արեց մի ուրիշ տղամարդ, ում չէին ճանաչում, ինձ իջեցրին հարթակից եւ փորձեցին դուրս հրավիրել հրապարակից: Իմ թիկնապահները կրկին մոտեցան ինձ, իսկ ես Սարգիսովին ասացի, որ հրապարկից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, այնտեղից դուրս կգամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով: Ասացի` խնդրե,մ դիմե՛ք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե դուք սա համարում եք անօրինական հավաք, միտինգ, ապա այն ես եմ կազմակերպել, ուրիշ պաատասխանատու չկա, եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից։ Այդ ընթացքում արդեն՝ 10-15 րոպեի ընթացքում, ոստիկակական ուժերը մաքրել էին ցուցարարներից: Այնտեղ մարդ չէր մնացել, հրապարակն ամբողջությամբ լցված էր ոստիկանական ուժերով: Բացի ցուցարարներին ցրելու բուն գործողություն իրականացնող ոստիկաններից Ազատության հրապարակը մի քանի շարքով շրջապատել էին Ներքին զորքերի ուժերը, որոնք գտվում էին նաեւ հարակից Թումանյան փողոցում:

Հնարավոր է, որ նրանք եղած լինեն նաեւ Սայաթ-Նովա եւ Տերյան փողոցներում, բայց նրանք իմ տեսադաշտից դուրս են եղել: Ոստիկանական ուժերը սկսեցին ավերել հարթակի դինամիկները, պոկել ցուցարարների վրանները, որոնք ուղղակի կործանեցին: Անմիջապես սկսեցին ինչ-որ ձողեր փնտրել, այնինչ անձամբ տեսել եմ, որ Ազատության հրապարակ մտնող ոստիկանական սպաների ձեռքին է եղել նման ձողեր: Հենց ոստիկանական օպերատորներն էլ նկարում էին այդ ամենը: Ազատության հրապարարակում մնացել եմ մինչեւ 8:30-ի կողմերը: Այդ ընթացքում նստած եմ մնացել նստարանին, ինձ ոչ ոք չի մոտեցել, ես ծխել եմ եւ նստած հետեւել եմ կատարվող իրադարձություններին»։

Ընդդիմության նախկին առաջնորդը հայտնել է նաեւ. «Ոստիկանական ուժերը Ազատության հրապարակում ղեկավարող անձանցից ճանաչել եմ միայն Հովիկ Թամամյանին, մյուս ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ հայտնել չեմ կարող: Որոշ ժամանակ հետո ինձ մոտեցավ կրկին Սարգիսովը եւ ասաց, որ պետք է հեռանամ այդտեղից: Մի քանի անգամ նա գնաց-եկավ, միգուցե խորհրդակցեց իր վերադասների հետ, որից հետո մոտեցավ իր աշխատակիցների հետ, միասին թիկնապահներիս մի կողմ տարան, ես մնացի մենակ, եւ Սարգիսովը պահանջեց, որ նստեմ ոստիկանական ավտոմեքենան, որը մոտեցել էր մեզ։ Հրաժարվեցի, ասացի՝ խնդրեմ, եթե ուզում ես, ձեռքերս ոլորի տար: Նա այդպես էլ արեց, թեւս ոլորեց, մյուս ձեռքով էլ ուսիցս բռնած` ինձ հարկադրաբար մոտեցրեց եւ նստեցրեց ոստիկանական ավտոմեքենայի նստատեղին: Սարգիսովը նստեց վարորդի կողքին, իսկ իմ երկու կողմերում նստեցին երկու ավտոմատավոր անձինք, որոնց ուղեկցությամբ ինձ արագորեն տարան Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող իմ տուն: Նրանք ինձ հասցրին տան դարպասների մոտ, որտեղից ներս չմտան: Ես մտա տուն, որից հետո պարզեցի, որ իմ տան երկու դարպասների մոտ պահակակետեր են ստեղծված` շուրջ 30 հոգանոց զինված անձնակազմով՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, որն իմ տան մոտ մնացել է մինչեւ երեկոյան ժամը 16-17-սահմաններում: Այդ ընթացքում իմ թիկնազորի պետ Սմբատ Գասպարյանին ուղարկեցի, որպեսզի Սարգիսովից ճշտի, թե ինչ կարգավիճակով եմ պահվում իմ տանը, արդյոք իմ նկատմամբ տնային կալանք կա, թե ոչ:

Նա պատասխանել էր, որ նման սանկցիա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, եւ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու: 2008 թվականի մարտի 1-ին ինձ տանը կարողացել են այցելել Լեւոն Զուրաբյանը, Գալուստ Գամազյանը եւ Դավիթ Շահնազարյանը տեղեկանալու համար իմ որպիսությանը, դրանից հետո ես տնից դուրս եմ եկել միայն մեկ անգամ՝ 2008 թվականի մարտի 5-ին, երբ 4 զինված ավտոմատավորների ուղեկցությամբ ներկայացել եմ Սահմնադրական դատարան հայտարարությամբ հանդես գալու համար՝ կապված ընտրությունների արդյունքների բողոքարկման իմ դիմումի հետ։ Դրանից հետո այլեւս հնարավորություն չեմ ունեցել տնից դուրս գալու. իմ տան մոտ այդ զինվորական պահակակետերը պահպանվել են 2008 թվականի մարտի 24-25-ը:

Այդ ընթացքում իմ տուն ելումուտ բոլոր անձանց եւ նրանց ավտոմեքենաները խուզարկում էին, այդ թվում՝ նույնիսկ արտասահմանյան պաշտոնական այցելուների, մասնավորապես` Մեյթու Բրայզայի»։ Այսքանից հետո քննիչը 2 հարց է տվել առաջին նախագահին. «Ի՞նչ կարող եք հայտնել 2008 թվականի մարտի 1-ի գիշերը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություննների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ»։ Ի պատասխան` Տեր-Պետրոսյանը հայտնել է. «Դա արդարադատության պարզելու գործն է, ես ինձ իրավունք չեմ վերապահի ինչ-որ վարկածներ առաջ քաշելու, ուղղակի ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ փաստի վրա. իմ համակիրներից շուրջ 100 հոգի մեղադրվեց եւ դատապարտվեց տարբեր ժամկետների բանտարկության, բայց նրանցից ոչ մեկին զենք կրելու, զենք օգտագործելու եւ խանութ թալանելու մեղադրանք չի ներկայացվել։ Կարծում եմ, որ այս փաստով արձանագրված է ամեն ինչ»:

Քննիչի մյուս հարցին. «Երեւանի Ազատության հրապարակում եղած ցուցարաների մոտ Դուք զենք, մետաղյա ձողեր կամ բռնություն կիրառելու համար նախատեսված այլ առարկաներ տեսե՞լ եք, թե՞ ոչ», առաջին նախագահը պատասխանել է. «Բառացված է, նման իրեր չեն եղել»: 

Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of Yerevan