Աշխարհահռչակ դաշնակահար Ա. Ռոմանովսկին՝ հայկական բեմում
Culture22 ապրիլին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին հանդես կգան հերթական անկրկնելի համերգային ծրագրով:
Կհնչեն ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիան և Դաշնամուրիթիվ 3-րդ կոնցերտը։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հայ հանդիսատեսին է ներկայանում բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ա. Ռոմանովսկին:
Նա համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր ծայրերում՝ բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի հետ: Իր փայլուն կատարողական արվեստով և երաժշտության զգացմունքային մեկնաբանություններով նա կարողացել է նվաճել հանդիսատեսի սերն ու երաժշտական քննադատների բարձր գնահատականին արժանացել։
Ռոմանովսկին ամեն անգամ հաճույքով է հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հայկական բեմում, քանի որ կարծում է, որ բարձրաճաշակ երաժշտության հանդեպ մեծ սերը, որը կա հայ ժողովրդի մոտ, ստեղծագործական նոր եռանդ ու լիցքեր է հաղորդում:
Արմինե Գրիգորյան