Շուրջ 19 միլիոն դրամ եկամուտ, որից ավելի քան 2 միլիոնը՝ շահաբաժին. Ատոմ Ջանջուղազյանի ունեցվածքը. «Փաստ»
Economics«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ա. Ջանջուղազյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Հայտարարագրում ներկայացված են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում Ա. Ջանջուղազյանի դրամական միջոցները կազմել են 7 400 000 ՀՀ դրամ և 37 000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի դրամական միջոցների չափը հարկային տարվա վերջում կազմել են 8 400 000 ՀՀ դրամ, 24 500 ԱՄՆ դոլար և 12 800 եվրո: Ա. Ջանջուղազյանի եկամուտների հանրագումարը 2018թ. կազմել է 19 002 159 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից և շահաբաժնից: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 16 620 159 ՀՀ դրամ, իսկ շահաբաժնից ստացած եկամուտը՝ 2 382 000 ՀՀ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել է 2018թ. մայիսին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում