Փարիզի ողբերգական երեկոն
AnalysisԱպրիլի 15-ին աշխարհը ցնցեց Փարիզում տեղի ունեցած ահավոր ողբերգությունը. այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը: Այս փուլում համարյա ոչիչ հայտնիչ է վիթխարի հրդեհի մասին, որ ամայացրեց տաճարը: Մի քանի ժամ տատանվելուց հետո Փարիզի դատախազությունը սկսեց հետաքննություն «կրակի միջոցով չկա նխամտածված ոչնչացման» գործով՝ ապրիորի բացառելով քրեական մոտիվները: Սակայն մինչև հստակ պարզվեն հրդեհը սկսվելու պատճառները, դատական ոստիկանության ռեգիոնալ տնօրինությանը հանձնարարված քննչական գործողությունները կարող են լինել չափազանց երկարատև ու դելիկատ:
Հետաքննության առաջին տվյալներով՝ հրդեհը սկսվե է մինչև ժամը 19-ը, տաճարի վերին հատվածում: Դա շատ դժվարամատչելի տեղ է՝ տախտակամածերով պատված, որ գտնվում է 2018-ի ամռանը սկսված վերականգնման նախագծի կենտրոնում: Այդ ժամին, թերևս, վերականգնողներ արդեն չեն եղել: Բայց հրդեհը ոչնչացրել է տաճարի հենց այդ հատվածը: Ուստի դժվար է լինելու իրեղեն ապացույցներ գտնել՝ բացատրելու հրդեհի ծագման պատճառը: Առաջին վկայություններով՝ հրդեհը տարածվել է չափազանց արագ:
Երկուշաբթի երեկոյան ներքին գործերի նախարարությունը որևէ ցավակցություն չհայտնեց զոհերի կապակցությամբ: Շրջակա բնակիչները կարող էին տարհանվել, ինչպես բոլոր մարդիկ, որ գտնվել են տաճարի ներսում ողբերգական իրադարձության պահին: Տանիքը երկու երրորդով փլուզված է: Շատ դժվար է եղել հասնել շենքի վերին հատվածը, հատկապես տաճարի սայրին, որ 90 մետր բարձրություն ունի և որն ի վերջո փլվեց ժամը 20-ին: Հրշեջների խնդիրներից մեկը, բացի Նոտր Դամի արտաքին ճարտարապետության պահպանումից, արվեստի գործերի պաշտպանությունն էր տաճարի ներսում: Ամենաթանկարժեք ստեղծագործությունները հենց տաճարի հետին մասում էին, որտեղ կրակը շատ ուժեղ էր: Տաճարի ռեկտոր Շովեի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի փշե պսակը, Սուրբ Լյուդովիկոսի տունիկան՝ կաթոլիկների համար երկու չափազանց կարևոր սուրբ մասունքները, նաև որոշ գավաթներ ու կտավներ, կարելի էր փրկել, բայց մեծ կտավները հնարավոր չէր հանել: Փարիզի դատախազությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի երեկոյան քննիչներն արդեն տեղում էին՝ առաջին վկայությունները հավաքելու համար, հատկապես այն մարդկանց մասին, որ ներգրավված էին վերականգնողական աշխատանքներում:
Պետք է նշել, որ նախագահ Էմանուել Մաքրոնը երկուշաբթի երեկոյան արդեն խոստացավ, որ Նոտր Դամն անպայման կվերականգնվի՝ ամբողջ աշխարհից տաղանդավոր վերականգնողների օգնությամբ: Ֆրանսիացիները միլիոնավոր եվրոներ են փոխանցում տաճարի վերականգնման համար: Մի բան ակնհայտ է, որ Փարիզն առանց Նոտր Դամի Փարիզ չէ: Եվ մինչ ամբողջ աշխարհը մեկտեղվել է՝ ֆրանսիացիներին աջակցելու համար՝ բոլոր թերթերի առաջին էջերում վառվող Նոտր Դամի պատկերների տակ ցավակցության ու սատարումի խոսքեր ասելով, թուրք-ադրբեջանական մամուլը հրճվալից հրապարակումներ էր անում, հայտարարելով որ այրվել է այն երկրի գլխավոր տաճարը, որը հայերի ցեղասպանությունն առաջինն է ճանաչել: