«Բա Ծառուկյանի թիմը Ծառուկյանը չի՞». Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանին
TVՈնց կարաս գաս ասես, թե Ծառուկյանը ելույթ չի ունեցել, բա Ծառուկյանի թիմը Ծառուկյանը չի՞։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Վահագն Հովակիմյանի դիտարկմանը, թե Ծառուկյանը ԱԺ–ում ելույթի չի ունենում։
«Իմ ուզածը, մեր ժողովրդի ուզածը էսօր, որ գործ կատարենք, մեկը մեկի վրա ցեխ շպրտելով, էսօր խորհրդարանին նայում եմ, էս սկզբունքով, էս մոտեցումով, որեւիցե մի առաջարկ, որը արդյունավետ կլինի տնտեսությանը, քաղաքացուն, գյուղացուն, մեր պետությանը չկա, ամեն մեկը հելնի, ինչ–որ մի բան ասի, աչք մտնելու համար նրան պատասխան տա։ Ժողովուրդը էդ պատասխանները չի ուզում լսի, ժողովուրդը ուզում ա փոփոխություն զգա։ Ես նայելով էս մթնոլորտին կարամ ասեմ, ոչ մի լավ բան չի լինի։ Էսօր եկել եմ, ես ասում եմ, դու ասում ես, քննարկենք, ոչ թե մարդկանց վիրավորելով, Ծառուկյանը քիչ ա ելույթ ունեցել։ Այ տղա, դու բան ուգործ չունե՞ս, 10 անգամ գործից հանել, լարել են, էլի հետ ես եկել, խղճացել են, դու իրական կյանքում ինչ ես արել, դու Ծառուկյանի 0001 տոկոսը, իրական կյանքում արած չկաս։ Ոնց կարաս գաս ասես, թե Ծառուկյանը ելույթ չի ունեցել, բա Ծառուկյանի թիմը Ծառուկյանը չի՞»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Վահագն Հովակիմյանը իր ելույթում նշել էր, որ Գագիկ Ծառուկյանը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին։