«Լավրովյան» ինտրիգ
AnalysisԱպրիլի 15-ին Մոսկվայում հանդիպեցին ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ: Ըստ ավանդույթի՝ տեղեկատվության տեսակետից ամենաժլատը ՀՀ ԱԳՆ էր, որտեղ ներկայացվեցին դեկլարատիվ և ձևական բնույթի մի քանի արհեստական տողեր:
Երեկ Լավրովը հաստատեց Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին 2016-ի ռուսական առաջարկություններն են:
Լավրովն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ անցած տարվա դեկտեմբերի նիստում ընդունված վերջին հայտարարությունը: ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում ասված էր՝ համանախագահ երկրները ողջունում են փաստը, որ 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից հետո զոհերի թիվը նվազել է:
ՍտեփանակերտըդրականէգնահատումՀայաստանիևԱդրբեջանիարտաքինգերատեսչություններիղեկավարներիկողմիցհումանիտարոլորտիհետկապվածհարցերիքննարկումը:
Ուրեմն՝ինչի՞վրաէԼավրովիհույսը, երբհայտարարելէ՝Մոսկվանկարծումէ, որղարաբաղյանհիմնախնդրիկարգավորմանհարցովհայկականևադրբեջանականկողմերիմիջևձեռքբերվածվերջինպայմանավորվածություններըթղթիվրաչենմնա,
Եթեհամարենք, որայսանգամըհակադրվումէնախորդանգամներին, Լավրովընվազագույնըպիտիբացատրեր, թենախորդանգամներինինչու՞ենթղթիվրամնացել: ԲայցԼավրովըչափազանցգնահատումէՌԴ-իմիջնորդիդերը, որասի՝խաղաղգոյակցությանպայմանավորվածություններըմերժելէԱդրբեջանը, Ադրբեջաննէշարունակելռազմականշանտաժիուսպառնալիքներիռազմավարություննումարտավարությունը՝հընթացսզինվելով:
Նոր իրավիճակում Բաքուն պատասխաններ չունի ու հերթական անգամ օգնության է գալիս Մոսկվան: Ակնհայտ է, որ Լավրովը չի մոռացել իր իսկ պլանը, որ հնարավոր չեղավ իրականացնել անգամ քառօրյա պատերազմով, և փաստացի՝ անհնար է նաև հիմա: Ուրեմն՝ ի՞նչ է ակնարկում ՌԴ ԱԳ նախարարը ու ի՞նչ է ուզում Ռուսաստանը:
Համենայն դեպս՝ Ստեփանակերտը պատասխանել է, որ շատ կցանկանար կիսել ռուսական կողմի լավատեսությունը և մտածել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ դրական առաջընթաց կլինի: