ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում Գրեյսի Լին Ուիլսոն անունով 3-ամյա աղջնակը ծնողների հետ ռեստորանում նախաճաշելիս նկատել է Սանտա Կլաուսին։ Ծնողների թույլտվությամբ փոքրիկը մոտեցել է երկար, արծաթագույն մորուքով մարդուն և սկսել զրուցել, գրում է nydailynews.com-ն։
Գրեյսին Սանտայից խնդրել է միայն մի բան՝ հանդիպել իր փոքրիկ եղբոր հետ, ով պետք է լույս աշխարհ գա մի քանի շաբաթից և ում որոշել են Ջեյմս անվանել։ Ծնողների այն հարցին, թե ինչ են խոսել Սանտայի հետ, փոքրիկը կարճ պատասխան է տվել՝ «Փոքրիկ Ջեյմսի մասին»։
Գրեյսի մայրը պատմել է, որ Սանտան և իր դուստրն այնպես են զրուցել իրար հետ, կարծես «ծանոթ են եղել երկար տարիներ»։