Ինչպե՞ս պահպանել գինու բաց շիշը
LifestyleԳինին համարվում է առողջարար խմիչք, քանի որ լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, ամրացնում է անոթների պատերը:
Շատ կարևոր է իմանալ, թե գինու շիշը բացելուց հետո ինչպես պետք է պահպանել այն: Մենք կօգնենք Ձեզ այդ հարցում՝ առաջարկելով մի քանի տարբերակ:
Գինու շիշը բացելուց հետո գինին կորցնում է իր յուրահատուկ համը, բույրն ու օգտակար հատկանիշները, այդ իսկ պատճառով բացած գինու թարմությունը երկար պահպանելու համար պետք է պահել սառնարանում: Սառը ջերմաստիճանի շնորհիվ թթվեցման ընթացքը դանդաղում է, և գինին ավելի լավ է պահպանվում:
Պետք չէ շտապել ազատվել կիսատ խմված գինուց: Այն կարելի է օգտագործել տարբեր նպատակներով: Այն կարելի է կիրառել սոուսների, թթվաջրի և դեսերտների մեջ: Գինուց կարելի է պատրաստել նաև տնական քացախ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է գինին լցնել խորը տարայի մեջ և այնպես անել, որպեսզի օդ չներթափանցի: Երբ տարայի հատակին առաջանա սպիտակ շերտ, ուրեմն քացախը պատրաստ է: