Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը կհատկացնեն Սուդանին 3 մլրդ դոլար
International newsՍաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները կտրամադրեն Սուդանին օգնություն 3 մլրդ դոլարի չափով, հաղորդում է Սաուդյան Արաբիայի SPA պետական տեղեկատվական գործակալությունը:
Գրանտը ներառում է Սուդանի կենտրոնական բանկում 500 մլն դոլարի չափով դեպոզիտ, իսկ մնացած մասը կտրամադրվի սննդամթերքի, դեղորայքի եւ նավթամթերքի տեսքով:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ երկրում շատ բարդ տնտեսական իրավիճակի ֆոնին մի քանի ամիս տեւած բողոքի ցույցերից հետո, բանակը հեռացրել է իշխանությունից 30 տարի շարունակ Սուդանը ղեկավարող նախագահ Օմար ալ-Բաշիրին եւ ստանձնել պետության կառավարումը՝ ստեղծելով անցումային Ռազմական խորհուրդ: