Այս 19-ամյա աղջիկը իր լուսանկարներով պայթեցրել է Համացանցը: Անաստասիա Բլինովան, այդպես են կոչում այս աղջկան, 19 տարեկան է: Նա իր մկանները որպես պարգև չի ստացել բնությունից, այդ մկանները ձևավորվել են ծանր մարզումների արդյունքում:

Վերջերս Անաստասիան գերազանց ավարտել է մարզական-մանկավարժական քոլեջը և այժմ նա ֆիզկուլտուրայի որակավորված մանկավարժ է:
Այն պահից սկսած, երբ նա իր ավարտական երեկոյի նկարը տեղադրեց սոցցանցում, Համացանցում չեն դադարում նրա կազմվածքի շուրջ բուռն քննարկումները:

Մարդկանց մի մասը համարում է , որ նա գեղեցկության մարմնացում է, բայց ոմանք նրան համարում են տգեղ և ոչ կանացի, նրան անվանում են «Տերմինատոր 3»:
Նրա հետևորդների քանակը անցել է արդեն 3000-ի սահմանը:
Անաստասիան ընկեր ունի և նրանք շուտով պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները: