Այս աղցանը պատրաստվում է շատ արագ, շատ համեղ է: Այն շատ ախորժելի տեսք ունի: Բաղադրիչների հիանալի համադրության շնորհիվ աղցանը յուրօրինակ համ ունի և այն հաճելի է շատերի քիմքին: Միակ թերությունը, եթե կարելի է այդպես անվանել, այն է, որ շատ արագ է սպառվում:

Բաղադրիչներ
Հավի կրծքամիս 500 գ
Սունկ պահածոյացված 230 գ
Անանաս պահածոյացված 250 գ
Ընկույզ 150 գ
Պինդ տեսակի պանիր 100գ
Մայոնեզ 150-200գ
Համեմ, սամիթ
Պատրաստման եղանակը
Նախապես եփված հավի կրծքամիսը կտրատել խորանարդիկների տեսքով:
Սունկը ջրքամել և կտրատել:
Անանասը ջրքամել և կտրատել:
Ընկույզը թեթևակի բովել և մանրացնել:
Պանիրն անցկացնել քերիչով:

Բոլոր բաղադրիչները միացել և լավ խառնել, համեմել աղով, պղպեղով:
Ավելացնել կտրատված կանաչին:
Մատուցելուց առաջ ավելացնել մայոնեզ:
Բարի ախորժակ