Աչքդ չի կտրվում, ուզում ես շարունակ նայել: Դե իհարկե, գեղեցկությունը միշտ էլ աչք է շոյում: Բայց նրան մշտապես ուղեկցում է շրջապատի նախանձը: Երբ նրան շնորհեցին աշխարհի ամենագեղեցիկ կնոջ կոչումը, գտնվեցին մարդիկ, որ սկսեցին փորփրել նրա կյանքը, որպեսզի կարողանան բացահայտել նրա կյանքի «մութ» կողմերը: Որոշ մարդիկ այնքան հեռու գնացին, որ սկսեցին հայտարարել, որ նա արժանացել է այդ տիտղոսին, ոչ մաքուր ճանապարհով:

Բայց իրականում այս գեղեցկուհին Կազանի համալսարանի ուսանողուհի է, նա վոլեյբոլիստուհի Ալիսա Մանենոկն է, ով համատեղում է ուսումը, սպորտը և աշխատանքը մոդելային գործակալությունում:
Նա նաև արժանացել է «Միսս ֆոտոգենիկ» տիտղոսին:

Վերջին շրջանում նա հաճախ է այցելում ծերանոցներ և մանկատներ: Բարեգործությամբ է զբաղվում: Նա մտադրվել է մոդելային գործակալություն բացել մանկատան երեխաների համար: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է.
— Հասարակությունն է շնորհել իմ կոչումը և այն պետք է ծառայի ի բարօրություն հասարակության, հատկապես հասարակության խոցելի խմբերին: Ես միշտ կանգնած կլինեմ այն մարդկանց կողքին, ովքեր միայնակ են այս աշխարհում և զրկված են հոգատարությունից: Սարսափելի է, երբ մարդը միայնակ է այս հսկայական աշխարհում: Մենք բոլորս էլ Աստծո զավականեր ենք, քույրեր ու եղբայրներ ենք: Պետք է սիրենք միմիյանց: