1ին բաղադրատոմս
Կնճիռների դեմ բանանով այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 միջին բանանը գդալով պյուրեանման զանգված դարձնել, ապա ավելացնել 1ճգ ջրիկ մեղր և 2ճգ տնական յուղային սլիվկի , այս ամենը լավ խառնել այնպես, որ միասեռ զանգված ստացվի և քսեք դեմքի մաքուր մաշկին։Թողնել 15 րոպե ապա լվանալ գոլ ջրով, դրանից հետո մաշկը տրորել նախորոք երիցուկի թեյից պատրաստված սառույցի կտորներով։

2-րդ բաղադրատոմս

Կես բանանը ճզմել, ավելացնել մեկ ձվի դեղնուցը և 1ճգ ձիթապտղի յուղը , խառնել այնքան մինչև միասեռ զանգված դառնա և քսել դեմքի մաքուր մաշկին։Թողնել 20 րոպե, հետո լվանալ գոլ ջրով։
3-րդ բաղադրատոմս
2 բանանից ստանալ պյուրե , ավելացնել 1 ձվի սպիտակուց և սկսել միքսերով հարել, միասեռ զանգված ստանալուց հետո քսել երեսին և թողնել 15 րոպե, դրանից հետո դեմքը մի քանի անգամ լվանալ սառը ջրով։