Եթե դուք պատրաստվում եք շրթունքների տատուաժ անել, ապա պետք է իմանաք, որ այն իր մեջ ռիսկեր է պարունակում:

Շրթունների տատուժի ամենահաճախ հանդիպող տհաճ հետևանքներից է հերպեսի առաջացումը:
Կարող է լինել գույնի անհամապատասխանություն, սակայն ոչ մասնագետի մեղքով: Անհրաժեշտ երանգը ստանալու համար, նա խառնում է բուսական և միներալ ծագման բնական պիգմենտներ և երբեմն օրգանիզմը դրանցից որոշները չի ընունում:
Կարող է խանգարվել շրթունքների սիմետրիան և եթե շրթունքների տատուաժը առաջացնում է մաշկի վնասվածք, ապա դրա վերկանգնումը դժվար կլինի:
Ահա թե ինչու է պետք մինչև սրահ այցելելը 100 %-ով համոզված լինել վարպետի պրոֆեսիոնալության մեջ:

Շրթունքների տատուաժը հակացուցված է
Արյան հիվանդությունների և սիրտ-անոթային հիվանությունների դեպքում
Օնկոլոգիական բնույթի ձևավորումների առկայության դեպքում
Թույլ իմունիտետի դեպքում
Դիաբետի դեպքում
Էպիլեպսիայի դեպքում
Հղիության և կերակրման շրջանում
Շրթունքների տատուաժը վտանգավոր է ալերգիկների, ասմաթիկների, աուտոիմունային հիվանդություններով մարդկանց համար:
Տատուաժի հատվածում չպետք է լինեն պապիլոմաներ, խալեր: