«Слуга народа» Զելինսոկու «ֆենոմենը»
AnalysisՆախօրեին պարզ դարձավ, որ Վլադիմիր Զելինսկին 73 տոկոս ձայնով ընտրվեց Ուկրաինայի նախագահ:
Առաջին անգամ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ուկրաինայում անցնում է համընդհանուր եվրոպական ոգով՝ առանց Արևմուտքի ու Ռուսաստանի կողմնակիցների բաժանման, որ նախկինում նման իրավիճակներում տրոհում էր երկիրը երկու հակամարտող կողմերի: Քաղաքական գործիչների նկատմամբ հավատը վերականգնելու ունակ ռեալ թեկնածուների բացակայության պարագայում՝ ընտրողների ուշադրությունը կենտրոնացել էր գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու նրա մրցակից Վլադիմիր Զելենսկու անազնիվ հարվածների, ինտրիգների ու վեճերի վրա: Այստեղ ամենակարևորն այն է, որ ընտրողն իրոք կարող է ընտրել, և այդ հանգամանքը տարբերում է Ուկրաինան Ռուսաստանից ու հետխորհրդային մյուս պետություններից, որտեղ վաղուց իշխանություն չի փոխվել:
Փաստան այն է, որ Ուկրաինան կմնա խնդրահարույց պետություն առաջիկա տարիներին: Եվրամիությունը չի կարող աչքերը փակել Դոնբասի հիբրիդային պատերազմի վրա, որտեղ քաղաքացիական տարաձայնություններին խառնվում է Ռուսաստանի նեոիմպերիալիստական ագրեսիան, և այնտեղ պահանջվում են վճռական գործողություններ: Քանի որ թեկնածուներից ոչ մեկը պատերազմը դադարեցնել ու կախարդական փայտիկ չունի, Եվրոպան պետք է ուշադիր հետևի Ուկրաինայի արևելքում իրադարձությունների զարգացմանը, նաև՝ Կրեմլի գործողություններին: Կրեմլը կարող է, մասնավորապես, ռուսական անձնագրեր տալ Կիևին ենթակատարածքներում՝ ինչպես եղել է Աբխազիայում ու Օսեթիայում: Բայց այս անգամ այդ մոդելի իրականացումը շատ ավելի մասշտաբային կլինի և հընթացս կլուծվեն ներքին ժողովրդագրական խնդիրները, որ վերաբերում են բուն Ռուսաստանին:
Իր ձեռքբերումներից մեկը Պորոշենկոն համարում է փաստը, որ իր հայրենակիցները կարող են ճանապարհորդել Եվրոպայում առանց վիզայի: Սակայն շատերի համար դա ոչինչ չի փոխում, որովհետև աշխատել Եվրոպայում առանց վիզայի ու խուսափել տնտեսական ճգնաժամից ու կոռուպցիայից, որոնց մեջ խեղդվում է Ուկրաինան, նրանք չեն կարող: Ուկրաինայի քաղաքական էլիտան չի համապատասխանում 2014-ի Եվրամայդանին և հիմնականում զբաղված է սպասելով, թե երբ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն կլուծեն երկրի բոլոր խնդիրներն ու օգնություն ցույց կտան՝ անկախ կոռուպցիայի մակարդակից ու իշխանությունների ոչ գործիմացությունից: Փետրվարին Ուկրաինայի Գերագույն Ռադան Սահմանադրության մեջ ամրակայեց Ուկրաինայի ընթացքը դեպի ԵՄ և ՆԱՏՕ: Ուկրաինայի ամրապնդումը պետք է տեղի ունենա ոչ թե սկզբունքների հռչակագրերի ճանապարհով կամ զենքի կիրառմամբ, այլ երկիրը ճիշտ կառավարելով և իշխանության ունակությամբ՝ երկիրը գրավիչ դարձնել հատկապես այն քաղաքացիների համար, որոնց ռուս քաղաքական գործիչների հեքիաթները և Ուկրաինայի իշխանությունների սխալները փակուղի են մտցրել:
Ամփոփելով նշենք, որ «Ժողովրդի ծառա» (Слуга народа) կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին ստացելէ 73,18% ձայն՝ արձանագրությունների 90,25%-ի մշակումից հետո, Պյոտր Պորոշենկոն՝ 24,49% ձայն: Պորոշենկոն շնորհավորել է Զելենսկուն և հայտարարել, որ չի հեռանալու քաղաքականությունից: Ուկրաինան մերժեց հետմայդանյան քաղաքականությունը ու սկսում է նոր էջից: Փաստացի՝ Զելենսկին պետք է հաղթահարի օլիգարխիկ դիմադրությունն ու ոտքի հանի տնտեսությունը, լուծի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ու պատերազմի ավարտի հարցերը: