Ժպիտը զարդարում է մարդուն, ժպիտը շատ դռներ է բացում մարդու առաջ, ժպիտը շատ դաժան սրտեր է մեղմացնում: Դեղին ատամների պատճառով մարդիկ կաշկանդվում են: Ատամները դեղնում են շատ տարբեր պատճառով, դրան կարող են նպաստել սուրճը, նիկոտինը, կոնֆետները, որոնք ատամների լավ ընկերը չեն: Այս միջոցը օգտագործեք շաբաթը մեկ անգամ և կկարողանաք ժպտալ ցուցացդրելով ձեր գեղեցիկ սպիտակ ատամնաշարը:

Ատամները կարելի է սպիտակեցնել շատ պարզ ու հասանելի միջոցների օգնությաբ:
Անհրաժեշտ է
Ատամի խոզանակ
Ակտիվածված ածուխ

Նախ ատամի խոզանակը խոնավացնել
Ածուխի հաբերը մանրացնել փոշու տեսքով և այդ փոշին լցնել խոզանակի վրա:

«Սևացած» խոզանակով շրջանաձև շարժումներով մաքրել ատամները: Սկզբում կարող է տհաճ զգացողություն առաջանալ, սակայն դա արագ անցնում է: Կարելի է այդ փոշին ավելացնել ատամի մածուկի վրա և այդպես մաքրել:
Գործողությունը կատարել 3-4 րոպե, այնուհետև բերրանի խոռոչը ողողել ջրով:
Մի քանի անգամ կատարելուց հետո ճերմակ ատամները հաճելիորեն կզարմացնեն և ծանոնթերին կթվա, որ դուք օգտվել եք մասնագիտացված սրահների ծառայությունից: