Շատ հաճախ մեզ շրջապատում են շատ օգտակար բնական մթերքներ, բայց մեր մտքով անգամ չի անցնում օգտագործել դրանք որպես խնամքի միջոց:

Ահա կարտոֆիլի՝ որպես խնամքի միջոց օգտագործման մի քանի հրաշալի տարբերակ
1. Կարտոֆիլը հեռացնում է աչքերի տակից կախված սև պարկերը, որոնք այդքան տհաճություն են պատճառում ձեզ
Բաղադրատոմս- 2 կլոր շերտ հում կարտոֆիլ (1 սմ հաստությամբ)
կտորեղենից կտրած 2 կտոր
մուրճ
Ի՞նչ անել:
Կարտոֆիլի 2 կտորները թակեl ու մանրացնել մուրճի օգնությամբ , հeտո այն լցնել կտորների մեջ , ու դնել աչքերի տակ 15-ից 20 րոպե : Դուք կապշեք դրա արդյունքից :
2.Կարտոֆիլը կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը

Արևի ճառագայթների, մաշկի չորության, ինչպես նաև ոչ բավականաչափ խոնավեցման դեպքում մաշկը սկսում է ծերանալ:
Ի՞նչ անել:
Նախ անհրաժեշտ է շատ մանրակրկիտ լվանալ դեմքը, այնուհետև 3 սմ հաստությամբ կտրած կարտոֆիլի կլոր շերտի միջոցով շրջանաձև շարժումներով կատարել մերսում ամբողջ դեմքի վրա, հետո գոլ ջրով լվանալ դեմքը և խոնավեցնող քսուք քսել: Սա անհրաժեշտ է կատարել քնելուց առաջ : Օգտվեք բնության բարիքներից և եղեք առողջ ու խնամված :