Հայտնի լեռնագնացները զոհվել են Հոուս Պիկ բարձրանալիս
International newsԳտնվել են հայտնի երեք լեռնագնացների՝ Ջես Ռոսքելիի, Դավիդ Լամայի եւ Հանսյորգ Աուերի մարմինները, որոնք զոհվել են Հոուս Պիկ (Կանադա, 3295 մետր) բարձրանալիս՝ Բանֆի Ազգային պարկում, տեղեկացնում է BBC-ին։
Լեռնագնացների որոնումներն սկսվել էին անցած չորեքշաբթի՝ ապրիլի 17-ին, այն բանից հետո, երբ Ջես Ռոսքելիի հայրը փրկարարներին տեղեկացրել էր, որ խումբը կապի դուրս չի եկել պայմանավորված ժամին։ Որոնումներն սկսվելուց հետո պարզ դարձավ, որ նրանց ողջ գտնելու հնարավորությունները նվազագույն են։
Ամեն բան ցույց էր տալիս, որ լեռնագնացները ձնահյուսի տակ են մնացել, որը նրանց կլանել է երեքշաբթի, Հոուս Պիկ բարձրանալիս։ Ինչպես տեղեկացրել են Կանադայի իշխանությունները, փրկարարները տեսել են նրանց անցած ճանապարհին ձնահյուսի հետքեր։
Եղանակային պայմանները դժվարացնում էին որոնողական աշխատանքները։
Երեք լեռնագնացները բարձրանում էին Հոուս Պիկ՝ Վապուտիկի ամենաբարձ գագաթը (Կանադական Ժայռոտ լեռներ) Մ16 երթուղով։ Դա բավական բարդ երթուղի է եւ հաղթահարվել է մեկ անգամ՝ 1999 թվականի մարտին լեռնագնացներ Բարի Բլանշարի, Սքոթ Բաքեսի եւ Սթիվ Հաուսի կողմից։