Բոլորիս է հայտնի, որ ամուսնանալուն պես փեսան հարսի մատին մատանի է դնում , դրանով իսկ ցույց տալով, որ նա իրեն է պատկանում։ Բայց մեզնից քչերը գիտեն թե որտեղից է գալիս այս գեղեցիկ և հետաքրքիր ավանդույթը:

Միջնադարում այն մեծ տարածում գտավ Եվրոպայում, իսկ հետո տարածվեց ողջ աշխարհում։ Բայց պարզվում է ,որ այս ավանդույթն ավելի խորը արմատներ ունի պատմության մեջ։
Առաջինը այս երևույթը հանդիպել է հին եգիպտացիների մոտ, ովքեր իրար մատանի են նվիրել ցուց տալու համար իրենց կապվածությունը։ Այն դնում էին անանուն մատին, քանի որ կարծիք կար, որ այդ մատով է անցնում դեպի սիրտը արյուն տանող երակը։

Սկզբում մատանիները պատրաստում էին բամբուկից, հետո փայտից, իսկ հետո այլ ուրիշ մատերիալներից։ Հին հռոմեացիները այս ավանդույթը վերցնելով` սկսեցին մատանիները պատրաստել ավելի թանկարժեք մատերիալներից , այնպես որ դրանք ավելի ժամանակակից տեսք ունեին։ Որքան հին պատմություն ունի որևէ երևույթ , այնքան ավելի ձևափոխված կերպով է գալիս և հասնում մեզ։ Իսկ ձեզ հանդիպե՞լ են այնպիսի փաստեր, որոնք վերջում սուտ են դուրս եկել: