Բաղադրիչներ

0,5 կգ մանուշակագույն կամ կարմիր սոխ
0,5 կգ շաքարավազ
2 միջին չափի կիտրոն
1,5 լ ֆլտրված ջուր
7 ճաշի գդալ մաքուր մեղր
![]()
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ հալեցնել շաքարավազը, անընդհատ խառնելով, որեսզի չայրվի, կարելի է անմիջապես ավելացնել ½ կիտրոնի հյութ
Սոխը մանր կտրրատել և ավելացնել շաքարավազի վրա, մի փոքր տապակել և ավելացնել ջուրը: Եռացնել մինչև ջրի 1/3-ը գոլորշիանա, որից հետո կրակից վերցնել:
Թողնել սառչի և ավելացնել մեղրը, կիտրոնների հյութը և լավ խառնել: Խառնուրդը թողնել ողջ գիշեր: Առավոտյան քամել և լցնել ապակե տարայի մեջ:
Օգտագործման եղանակը
Ընդունել ուտելուց առաջ մեկ ճաշի գդալ:
Խմել մինչև լիարժեք ապաքինվելը:
Այս բաղադրատոմսը հակացուցված է նրանց, ովքեր ալերգիա ունեն բաղադրիչնեից որևէ մեկի նկատմամբ: