Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել,որ առողջ մարդկանց 10 %-ը տարել են <<թաքնված ինսուլտ>>:Նման դեպքերում պետք է լուրջ միջոցներ կիրառել,այլապես արդեն իրական անսուլտ կլինի:

<<Թաքնված ինսուլտը>> գլխուղեղի արյունատար անոթների խցանման արդյունքում տրոմբի առաջացումն է և գլխուղեղի տարբեր հատվածներում արյան շրջանառության խանգարումը:Ի տարբերություն սովորական ինսուլտի,այն անտեսանելի է:Չնայած դրան,այն կարող է բերել թուլամտության:
1. Դեմքի մի կողմում ցավեր.
Ինսուլտը միշտ չէ,որ ցավով է ընթանում,սակայն որոշ դեպքերում դեմքի մի կողմի կամ վերջույթների հանկարծակի բռնկվող ցավերը կարող են դրա նախանշաններից լինել:
2. Խանգարված շնչառություն.
Ինսուլտի նախանշաններից է համարվում շնչառության վատացումը,քանի որ թթվածնի պակասը բերում է արիթմիայի:
3. Աղոտված տեսողություն կամ տեսողության կորուստ
Անոթների խցանումը արտահայտվում է տեսողության վրա:Ինսուլտ տարած հիվանդների 44%-ի մոտ նախքան ինսուլտը նկատվում է տեսողության կորուստ 2 կամ մեկ աչքերում:
4. Հավասարակշռության կորուստ
Ընդհանուր թուլությունը և վերջույթներում ծանրությունը ևս ինսուլտի նախանշան է:Կարող է լինել նաև մասնավոր կաթված:
5. Դեմքի կաթված
Հիմնականում դեմքի մի կողմն է կաթվածի ենթարկվում:Սա ինսուլտի ամենատարածված նախանշաններից է:
6. Հանկարծակի գլխացավ կամ գլխապտույտ
Թաքված ինսուլտի գրեթե բոլոր դեպքերում կանանց մոտ գլխացավ է լինում,նման դեպքերում պետք է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը:
7. Անհանգստություն ևտարօրինայկ խոսք
Այս նախանշանները լինում են այն պատճառով,որ գլխուղեղի որոշ հատվածներ խանգարվում են:
8. Հոգնածություն
Հետազոտությունները ցույց են տվել,որ ինսուլտից առաջ կանայք հիմնականում հոգնածություն են զգում,և չեն կարողանում դասավորել մտքերը:Նման նախանշաններ տղամարդկանց մոտ չեն լինում:
9. Գլխացավ և միգրեն
Գլխացավը ինսուլտի ընդհանուր նախանշաններից է և հիմնականում լինում է կանանց մոտ:Հետազոտությունները ցույց են տալիս ,որ ինսուլտ տար գլխացավ ունեցող 588 հիվանդներ երիտասարդներ են,ովքեր ունեն միգրեն:
10. Զկրտոց
Որպես ինսուլտի նախանշան այն հանդիպում է կանանց մոտ:Դրա պատճառն այն է,որ ինսուլտը վնասում է ուղեղի կենտրոնը:
Ինսուլտից խուսափելու համար անհրաժեշտ է շատ շարժվել,ուտել առողջ սնունդ, լավ հանգստանալ, կարգավորել մարմնի քաշն ու հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից:Այս նախանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի օգնությանը: