Yerevan, 04.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բարձր ջերմության դեմ պայքարի ոսկե կանոնները. ի՞նչ է կարելի, և ի՞նչ՝ ոչ

Մանկական հիվանդություններն անկանխատեսելի բան են: Բացարձակ առողջ երեխան, որը տառացիորեն րոպեներ առաջ թռչկոտում և պատերն էր քանդում, հանկարծ սկսում է ջերմել: Ի՞նչ անել. Իջեցնե՞լ  ջերմությունը, թե՞ դեռ սպասել: Տենդն ազդանշան է ուղեղի համար, որպեսզի նա սկսի ավելի շատ նյութեր արտադրել, որոնք կօգնեն հաղթահարել ինֆեկցիոն հիվանդությունը:

Մանկական հիվանդությունների գերակշիռ մասը բաժին է ընկնում սուր շնչառական հիվանդություններին, իսկ վարակների ամենագլխավոր թշնամին ինտերֆերոնն է՝ յուրահատուկ սպիտակուց, որի մակարդակն ուղղակիորեն կախված է մարմնի ջերմաստիճանից: Այլ կերպ ասած՝ որքան բարձր է մարմնի ջերմաստիճանը, այնքան շատ սեփական դեղամիջոց է արտադրվում:

Ինչպե՞ս իջեցնել բարձր ջերմությունը

Մեզ մոտ ընդունված է ջերմությունն իջեցնել միանգամից, հենց որ այն հայտնաբերվում է: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ բոլորովին ճիշտ չէ: Ջերմիջեցնող դեղամիջոցներն օրգանիզմին հնարավորություն չեն տալիս հաղթահարել հիվանդությունը կարճ ժամանակում: Հիշիր ոսկե կանոնը: Ջերմիջեցնող միջոցներ օգտագործելու որոշիչ փաստարկը ոչ թե՝ բարձր ջերմությունն է, այլ՝ երեխայի ընդհանուր վիճակը: Եվ այսպես՝

1. Ե՞րբ է պետք իջեցնել ջերմությունը

Որոշ երեխաներ  39 աստիճան ջերմության դեպքում իրենց լավ են զգում, իսկ ուրիշները՝ 37.5-ի դեպքում անկողնուց վեր կենալ չեն կարողանում: Այս դեպքում դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտությունն ակնհայտ է:  Յուրաքանչյուր երեխա իր սահմանն ունի, բայց այդ սահմանը գտնելու ճանապարհին պետք չի ռիսկի դիմել: Եթե ջերմությունը բարձրացել է մինչև 39.5 աստիճան, գործիր անմիջապես:

40 աստիճանին մոտ տենդի պաշտպանողական ֆունկցիաները վերափոխվում են հակառակի: Մեծանում է մետաբոլիզմը և թթվածնի գործածությունը, ուժեղանում է հեղուկի կորուստը, լրացուցիչ լարվածություն է առաջանում սրտի և թոքերի համար:

Հատուկ վերահսկողություն են պահանջում դողէրոցքի սինդրոմ ունեցող երեխաները: Եթե նախկինում բարձր ջերմության ֆոնին նկատվել են ֆեբրիլ ցնցումներ, խորհուրդ է տրվում ջերմիջեցնող դեղամիջոցներ ընդունել արդեն իսկ 38.5 աստիճան ջերմության դեպքում, կամ այն ջերմության բարձրակետի դեպքում, որը ձեր երեխայի համար սահմանել է ձեր մանկաբույժը:

Սա վերաբերում է նաև մինչև 3 ամսական երեխաներին: Այս հոդվածի մեջ մենք խոսում ենք այն ջերմության մասին, որը չափվել է անութափոսում կամ, ավելի պարզ ասած՝ թևատակում: Այդ եղանակով սովորական ջերմաչափը պետք է դրվի 10 րոպեից ոչ պակաս: Ռեկտալ ջերմությունը միշտ մեկ աստիճան ավելի է ցույց տալիս, և ճշգրիտ արդյունքի համար 5 րոպեն բավարար է:

2. Որտե՞ղ հիվանդանալ

Գլխավորը, որը պետք է անեք մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում, երեխայի համար ստեղծել այնպիսի պայմաններ, ուր նա առավելագույնս կարող է կորցնել ջերմությունը: Իսկ դա հնարավոր է միայն 2 եղանակով՝ քրտինքի կամ արտաշնչվող օդի տաքացման միջոցով: Փորձեք սենյակում սառը ջերմաստիճան ապահովել (17-20 աստիճան Ցելսիուս), բայց երեխային այդ պարագայում հագցրեք ևս մեկ վերնազգեստ կամ ծածկեք ծածկոցով: Երեխայի համար ապահովեք խմելու ճիշտ ռեժիմ (երեխայի 1 կգ քաշին՝ 50-100 մլ): Առանց այս կանոնները պահպանելու՝ առողջացումն ավելի ուշ կլինի, իսկ բարդությունների զարգացման ռիսկը կմեծանա:

3. Ինչո՞վ իջեցնել

Քո խնդիրը խուճապի չմատնվելն է, այլ համակարգային մոտեցում ցուցաբերելը՝ դեղամիջոցներ, օդի պարամետրեր, առատ հեղուկներ: Ընդ որում, վերջին 2 կետերը պակաս արդյունավետ չեն, քան ցանկացած օշարակը կամ հաբը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներով երեխաների համար առաջնային ընտրության դեղամիջոցներն են Պարացետամոլը և Իբուպրոֆենը: Տանը պետք է երկուսն էլ լինեն, ցանկալի է՝ տարբեր տեսակի:

Մինչև 6 տարեկան երեխաների համար դրանք օշարակներն են ու ռեկտալ մոմիկները: Օշարակն ազդում է ընդունումից 15-20 րոպե հետո, բայց նրա կազմի մեջ կան շատ քիմիական հավելումներ՝ արոմատիզատորներ, գունավորիչներ: Մոմիկներն ազդում են 40-50 րոպեից, բայց ջերմիջեցնող էֆեկտը երկար են պահպանում: Դրանք անփոխարինելի են, երբ երեխան սրտխառնուք կամ փսխում ունի:

Դեղատներում Պարացետամոլը վաճառվում է այնպիսի դեղահաբերի տեսքով, ինչպիսիք են Պանադոլը, Կալպոլը, Էֆերալգանը, Դոֆալգանը, Մեքսալենը, Ցեֆեկոնը, Դոլոմոլը: Իբուպրոֆենը պակաս անվտանգ է, բայց ավելի արդյունավետ: Նրա անալոգներն են Իբուֆենը, Նուրոֆենը, Բոֆենը, Մարկոֆենը, մանկական Մոտրինը, Իբունորմ Բեբին, Բրուֆենը:

4. Դոզավորումը

Շատ հաճախ արտադրողները դեղահաբի պիտակի վրա մատնանշում են տարիքը: Բայց բոլոր երեխաները միանման չեն: Պետք է դոզավորումը հաշվարկել երեխայի քաշին համապատասխան:

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun