Լիզ Ավետիսյան. 20-ամյա հայուհին, որը մարմնին ունի 27 դաջվածք (լուսանկարներ)
LifestyleNEWS.am STYLE-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել արտասովոր նախասիրություններ ունեցող մեր հայրենակիցներին: Նրանցից է, օրինակ, 20-ամյա Լիզ Ավետիսյանը, որն իր մարմնի վրա արդեն ունի 27 դաջվածք: Մասնագիտությամբ նկարչուհի Լիզը, բնականաբար, փողոցում հաճախ է հանդիպում իրեն նայող քննադատական հայացքներ, սակայն հայուհին չի վախենում տարբերվել իր այդ նախասիրությամբ, ավելին՝ դեռ մտադիր է ավելացնել իր դաջվածքների թիվը: Լիզը մեզ պատմել է, թե ինչպես է սկսել հետաքրքրվել դաջվածքներով եւ մարմնի քանի տոկոսն է մտադիր պատել տարբեր խորհուրդներ ունեցող պատկերներով.

«Իրականում ես շատ փոքր տարիքից սեր եմ ունեցել տատուների հանդեպ, նաեւ՝ փիրսինգների: Իմ ընտանիքում բոլորը արվեստագետ են ու նկարիչ, ու օրինակ՝ մայրիկս ունի բավականին շատ դաջվածքներ: Ես փոքրուց ուզում էի ինքս տատու անել ուրիշների ու ինձ վրա … Առաջին դաջվածքս արել եմ 15 տարեկանում՝ մայրիկիս ներկայությամբ: Դաջողը իմ ու մայրիկիս ընկերներից էր, ու իրականում եկել էր մայրիկիս տատու անելու: Հետո երկուսով մայրիկիս համոզում էինք, որ ինձ էլ անի … Այդ ժամանակ ես հիփսթեր էի ու ըստ դրա արել եմ եռանկյուն եռանկյան մեջ, որը լուրջ իմաստ չունի, բայց ցավոք միշտ մասոնների բուրգի հետ են շփոթում, ինչը շատ նյարդայնացնող է: Այս պահի դրությամբ ունեմ 27 դաջվածք»:

Լիզն արդեն սովորել է, որ փողոցում իրեն պետք նայեն քննադատող հայացքներով, բայց հայուհին չի նեղսրտում դրանից: Աղջիկն ասում է՝ դեռ ոչ մի դաջվածքի համար չի փոշմանել, իսկ դրանցից շատերի իմաստն ու նշանակությունը միայն իրեն են հայտնի.



Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում