Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 19-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)
TVՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 25-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Նշենք, որ կառավարության օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի» փոփոխություն թիվ 7-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «ՀՀ 2018-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին հավանություն տալու մասին,
- Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին,
- Ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքի, Կոտայքի մարզի Մայակովսկու համայնքի, Գառնիի համայնքի, Արարատի մարզի Նոր Կյուրինի համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացում տրամադրելու մասին,
- Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,
- Արմավիրի մարզի Ապագայի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին եւ այլ հարցեր: