Հասանելի առողջապահության և որակյալ բժշկության հայկական նոր թռիչքը
SocietyԵրեկ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից: Լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։
«Հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։ Փոխպատվաստումը կատարվել է ամբողջությամբ անվճար Աստղիկ բժշկական կենտրոնում (արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100.000$ շրջանակներում):
Առողջապահության նախարարությունը կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։ Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Orer.am-ը շնորհավորում է հայ մասնագետներին և հույս հայտնում, որ առողջապահության ոլորտի նման ձեռքբերումների շնորհիվ հնարավոր կլինի նոր թռիչքային առաջընթաց ապահովել և մարդկանց վերադարձնել երջանիկ ապրելու իրավունքը: