Պուտինի հետ հանդիպումից առաջ սպիրտով մաքրել են Կորեայի առաջնորդի աթոռը
International newsՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ սպիրտով մաքրել են առաջնորդի համար նախատեսված աթոռը:
Ականատեսները նկարել են այդ պահը և հրապարակել: Կադրում երևում է, թե ինչպես է սև կոստյումով տղամարդն անձեռոցիկով ամբողջովին մաքրում Կիմ Չեն Ընի համար նախատեսված աթոռը:
Հրապարակման հեղինակները ենթադրել են, որ անձեռոցիկը ներծծված է եղել սպիրտով: Հիշեցնենք, որ սա հյուսիսկորեացի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան: Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպման օրակարգի գլխավոր թեման հյուսիսկորեական միջուկային խնդիրն է: