Մոսկվայում մետրոյի մոտ մահացու հրաձգություն է տեղի ունեցել՝ Բաքվից եկածների մասնակցությամբ
International newsՌուսաստանի Քննչական կոմիտեն (ՌՔԿ) քրեական գործ է հարուցել Մոսկվայի հարավ-արեւմուտքում երկու տղամարդկանց դիակներ գտնելու փաստով՝ հայտնում է Lenta.ru-ն։
Գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 105 հոդվածի («Սպանություն) եւ 222 հոդվածի առաջին մասով («Զենքի անօրինական շրջանառություն)։
Ավելի վաղ միջադեպի մասին հայտնել էր իրավապահ մարմիններում աղբյուրը։ Նախնական տվյալներով, անհայտ անձը սկսել է կրակել չբացահայտված զենքից, վիրավորել է մեկ մարդու, այնուհետեւ ինքնասպանություն է գործել։ Դեպքի վայրում սկսել է աշխատել օպերատիվ-քննչական խումբը։
«112» Telegram-ալիքի տվյալներով, հրաձգությունը կատարել են երկու հոգի, որոնք Բաքվից են եկել ու ինչ-որ բան չեն կիսել, եւ երբ մեկը մահացու վիրավորվել է, մյուսն ինքնասպանություն է գործել։
Մասնավորապես, «112» Telegram-ալիքը գրում է․ «Հստակեցում՝ արեւայինը ոչ թե Երեւանն է, այլ Բաքուն։ Սպանվածներից մեկի գրպանում Վագիֆ Գումբատովի անունով լրագրողի կեղծ (մեծ հավանականությամբ) վկայական են գտել։