Հս. Կորեայի հետ նոր ձևաչա՞փ
International newsՀինգշաբթի օրը Կիմ Չին Ինն առաջին անգամ հանդիպեց ՎլադիմիրՊուտինի հետ՝ շարունակելով իր կողմից որդեգրած մանևրելու մարտավարությունը, որն ի դեպ արդարացնում է իրեն։ Հանդիպումը տևեց նախատեսվածից երկու անգամ երկար, բայց ոչ համատեղ հայտարարություններ եղան, ոչ փաստաթղթեր ստորագրվեցին։
Ըստ էության Կիմի համար Պուտինը կարևոր օղակ է որոշակի նպատակների իրականացման համար։Պուտինը հանդիպման ժամանակ փաստացի «ցույց տվեց», որ ազդեցություն ունի ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Վենեսուելայում, այլև Արևելյան Ասիայում: Կորեական թերակղզու քաղաքական ապագան արդեն 100 տարի խաղաղօվկիանոսյան տերությունների մրցակցությունն է ներկայացնում, որի ելքը որոշակի նշանակություն ունի Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի իրական ազդեցության համարհամաշխարհային քաղաքականության վրա։
Նկատենք, որ 2003-2009-ին Ռուսաստանը հավասարը հավասարի պես մասնակցում էր միջուկային զենքի վերաբերյալ բանակցություններին Կիմի հոր՝ Կիմ Չեն Իրի հետ։ Այսօր Պուտինը զգում է, որ Դոնալդ Թրամփը և Սի Ձինպինն իրեն անկյուն են մղել։ Նա ցանկանում է իրավիճակը փոխել։ Կիմն իր հերթին ցանկանում է վերականգնել մանրևելու հին քաղաքականությունը, որ 1949–1994-ին համաշխարհային տերությունների հետվարում էր իր պապը՝ հյուսիսկորեական պետության հիմնադիր Կիմ Իր Սենը: Կիմի պապը միշտ հավասար ուշադրություն էր դարձնում Պեկինի ու Մոսկվայի հետ լավ հարաբերություններին։Երբ 1960-1980-ին նրանք միմյանց հետ հակամարտում էին, Կիմ Իր Սենը միջնորդի դեր էր կատարում։
Այսօր Կիմ Չեն Ինին բարեկամ է պետք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որ հանդես կգա պատժամիջոցների թուլացման օգտին: Կիմը ցանկանում է Ռուսաստանից գնել լեռնահանքային սարքավորումներ և քաղաքացիական ինքնաթիռներ: Համենայն դեպս, Թրամփի ու ԵՄ-ի աչքում այդ գործարքը բացահայտորեն պատժամիջոցների ենթակա է։ ՄԱԿ-ի բանաձևն արգելու է ցանկացած արտահանում, որ ուղղակի կամ անուղղակի կարող է օգնել Կիմի միջուկային սպառազինմանը։
Չնայած 2009-ին ՄԱԿ-ի սահմանած զենքի մատակարարման էմբարգոյին՝ 2011-ին Սիբիրում Դմիտրի Մեդվեդևը Կիմ Չեն Իրին ցուցադրեց Су-35 ինքնաթիռները: Այդ պահին դրանք ամենաժամանակակից ինքնաթիռներն էին, որ ՌԴ-ն կարող էր առաջարկել, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործարքը չկայացավ։ Բայց հյուսիսկորեական ավիացիան սրընթաց հնանում է, իսկ Պուտինը սպառման շուկաներ է որոնում։ Մարտի վերջին Մոսկվան արտահանման իրավունք տվեց նորագույն մոդելին՝ բազմանպատակային, անտեսանելի Су-57 կործանիչներին:
Ռուսաստան գալով՝ Կիմ Չեն Ինը ցանկանում էր ցույց տալ, որ Թրամփից բացի կա մեկը, ում հետ կարող բանակցել։ Կա ԱՄՆ-ը, որ տնտեսական գործիքներ չունի և փորձում է ռազմական ճնշում գործադրել, և կա Ռուսաստանը, որ ԿԺԴՀ-ի հետ պահպանում է լավ հարաբերություններ, բայց նվազազդեցություն ունի։ Ինը քիչ է հանդիպում այլ երկրների ղեկավարների հետ, և ոչ միշտ՝ հրապարակային։
Փաստացի Կիմ Չեն Ինը կարող էր ոչ միայն դիվանագիտական ներգործության լծակներ որոնել, այլև Պուտինից հումանիտար օգնություն խնդրել՝ ելնելով պարենային վիճակից։ Իսկ Ռուսաստանը հերթական անգամ հիշեցրեց, որ սահմանակցում է Հս.Կորեային, միջուկային զենք ունի և ՄԱԿ-ի ԱԽ մշտակ անանդամ է, ուստի հնարավոր չէ համաշխարհային գործերում իրեն անտեսել:
Հանդիպման ավարտին ռուսական կողմն ի պատիվ հյուրի ճաշ է տվել, երկու նախագահները նվերներ՝ սառը զենք են փոխանակել և որովհետև զենքը վատ նվեր է, նաև մանրադրամ են փոխանակել: