Ջուրը մեր կյանքն է, առանց ջրի կյանք չկա, այն մեզ անհարժեշտ է օդի պես, որտեղ ջուր կա, այնտեղ կյանք կա:
Սակայն կան դեպքեր, երբ խստիվ արգելվում է ջուր խմել:
Չափից շատ ջուր խմելը հանգեցնում է օրգանիզմում էլեկտրոլիտների անհավասարակշռությանը: Մարմնի բջիջները կլանում են ջուրը և սկսում են ուռչել: Դա շատ վտանգավոր է գլխուղեղի համար: Չափից շատ ջուր խմելու հետևանքով կարող է սրտխառնոց առաջանալ, փսխում լինել, կարող է նաև մահվան պատճառ դառնալ:
Երբ մեզը մաքուր է
Մեզի գույնը կարող է պատմել օրգանիզմի վիճակի մասին: Եթե մեզի գույնը մաքուր է առանց դեղնավուն երանգի, դա նշանակում է, որ պետք է դադարեցնել ջրի օգտագործումը: Մուգ մեզը հակառակը վկայում է այն մասին, որ պետք է շատ ջուր խմել:
Ուտելու ընթացքում, ինչպես նաև ուտեուց հետո
Բանն այն է, որ խառնվելով ստամոքսահյութի հետ ջուրը խախտում է ստամոքսում թթվայնության մակարդակը, ինչի հետևանքով սնունդը լավ չի մարսվում: Ուտելու ընթացքում կամ անմիջապես ուտելուց հետո ջուր խմելիս փքվածություն է առաջանում: Ջուր պետք է խմել ուտելուց կես ժամ անց: Եթե այնուամենայնիվ չեք դիմանում ծարավին, ապա կարող եք մեկ-երկու կում անել:
Ինտենսիվ մարզումների և ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածության դեպքում
Պետք է խմել մարզվելուց կես ժամ առաջ, իսկ մարզվելու ընթացքում կարելի է մեկ-երկու կում:
Խմել քմելուց անմիջապես առաջ
Նախ գիշերը ստիպված կլինեք արթնանալ զուգարան գնալու համար, բացի այդ ներքին օրգանները այդ ժամանակ հանգստանում են և քանի որ երիկամները գրեթե չեն աշխատում հեղուկը մնում հյուսվածքների միջև, և առավոտյան արթնանում եք այտուցված դեմքով: Եթե ծարավին չեք դիմանում մեկ-երկու կում արեք:.