Այս վարժությունները ամրացնում են գոտկատեղը և խթանում են երիկամների աշխատանքը: Ուղղում են կեցվածքը և օգտակար են աչքերի, մաշկի և ականջների համար: Ընդհանուր առմամբ, բարերար ազդեցություն են գործում օրգանիզմի վրա:
Առողջ ողնաշարը ապահովում է օրգանզիմի երիտասարդությունը: Ճիշտ կեցվածքը և ներքին օրգանների առողջությունը ունեն կենսականորեն կարևոր նշանակություն: Երիկամները համարվում են կարևորագույն օրգաններից մեկը և ապահովում է օրգանիզմի երկարատևությունը:

Վարժություն 1 Խթանում է երիկամների աշխատանքը և ամրապնում է գոտկատեղը
Կանգնել ոտքերը միասին, ոտնաթաթերն իրար կպած, ոտքերի մատները դեպի առաջ: Ձեռքերի մատների ծայրերը, առանց ծնկները ծալելու, կպցնել հատակին և վերադառնալ ելման դիրք: Կատարել վեց անգամ: Կզգաք ինչպես են ձգվում գոտկատեղի մկանները:
Վարժություն 2. Ճիշտ կեցվածքը ապահովում է էներգիայի հոսք դեպի աչքերը և այլ օրգաններ: Այս պարզ և արդյունավետ վարժությունը ուղղում է կեցվածքը և պահպանում է օրգանիզմի առողջությունը:
Ուղիղ կանգնեք գլուխը հետ թեքած:
Կանգնեք այդ դիրքում 15 վայրկյան:
Այս վարժությունը պետք է կատարել օրական մի քանի անգամ: Այն ամրապնդում է և ուղղում է մեջքը, բարձրացնում է կրծքավանդակը: Ճիշտ կեցվածքի դեպքում թոքերը լայնանում են և ավելի շատ օդ են հավաքում, արյունը սկսում է ավելի ազատ շրջանառվել, և ինքնազգացողությունը լավանում է:

Վարժություն 3. Ձգել ողնաշարը դեպի վեր
Այս վարժությունը շատ օգտակար է աչքերի, ականջների, մաշկի համար Այն մեծացնում է թոքերի ծավալը և հեշտացնում է շնչառությունը, լավացնում է լյարդի, երիկամների, աղիների աշխատանքը, օգնում է փորկապության դեպքում, ձգում է և ամրացնում է որովայնի մկանները, հանում է հոգնածությունը և բարձրացնում է էներգիայի մակարդակը:
Կանգնել ուղիղ, ոտքերը իրարից հեռու 30 սմ, ձեռքերի մատները խաչված են որովայնի մոտ:
Դանդաղ խորը շունչ քաշել, ձեռքերը բարձրացնել և պահել գլխավերևը և ձգվել ոտնաթաթերի վրա: Նայել առաջ կամ դեպի վեր:
Ձեռքերը պահել այդ դիրքում մի քանի վայրկյան:
Արտաշնչելով ձեռքերը իջեցնել ներքև և ընդունել ելման դիրք: Տվյալ վարժությունը ուղղում է մեջքը: Ողնաշարի բնական ձգումը մարմնից հեռացնում է էներգետիկ բլոկները, դրանով իսկ խթանելով արյան շրջանառությունը: