Այսօր ձեզ կպատմենք դեմքը ամենալավ ձևով մաքրելու միջոցի մասին՝ սուրճի փոշիի օգնությամբ։ Դուք կստանաք հարթ, պարզ և փայլող մաքուր մաշկ՝ օգտագործելով այս սկրաբը։ Սուրճը՝ ամենալավ հակաօքսիդանտ և շերտազատող միջոցն է։ Որպես բնական շերտազատող միջոց, սուրճը օգնում է հեռացնել չոր, մահացած մաշկը, օգնելով բացահայտել մաշկի իրական փայլը։
Բաղադրիչներ
1 ճաշի գդալ թարմ սուրճ 3 ճաշի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ բնական կոկոսի յուղ
Պատրաստումը
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները ամանի մեջ և ձեր սուրճի սկրաբը պատրաստ է օգտագործման Դուք կարող եք ավելացնել ավելի շատ կոկոսի յուղ, խիտ, կայուն մածուկ ստանալու համար Նուրբ մերսեք դեմքի և մարմնի այն մասերը, որտեղ ուզում եք թարմ տեսք հաղորդել և երիտասարդացնել ձեր մաշկը, շրջանաձև շարժումներով 2-3 րոպե Հետո մաքրեք այն տաք ջրով և սրբեք փափուկ սրբիչով
Կիրառեք այս միջոցը շաբաթական 2 անգամ և ձեր մաշկը կունենա հարթ, փայլուն և սպիերից ազատ տեսք։