Զելենսկին դիմել է Պուտինին
International newsՈւկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքի իր էջում դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Խորհուրդ չէի տա ռուսական իշխանություններին իզուր ժամանակ վատնել՝ փորձելով ՌԴ անձագրերով գայթակղել Ուկրաինայի քաղաքացիներին»,- գրել է նա: -«Ի տարբերություն ռուսների, ուկրաինացիներն ազատ մարդիկ են, ովքեր ապրում են ազատ երկրում: Ուկրաինայի քաղաքացի լինելը ազատություն է, արժանիք, պատիվ: Դա այն է՝ ինչը մենք պաշտպանել և շարունակելու ենք պաշտպանել: Ուկրաինան չի հրաժարվի իր առաքելությունից, այն է՝ ժողովրդավարության օրինակ ծառայել հետխորհրդային պետությունների համար: Եվ մենք պատրաստ ենք ապաստան տալ նրանց՝ ովքեր պատրաստ են պայքարել թե՛ մեր, թե՛ ձեր ազատության համար»:
Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին, սակայն «ոչ սպառնալիքների, ռազմական և տնտեսական ճնշման լեզվով»: