Նոր հորիզոննե՞ր Արցախի հարցի շուրջ
AnalysisԱդրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում տրված ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը՝ Արցախի հիմնախնդրի հարցի հետ կապված: Նման հանդիպման հնարավորությունը հաստատել է նաև հայկական կողմը։
Վերջին ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միայն ՌԴ-ն է, ավելի ստույգ՝ անձամբ Վլադիմիր Պուտինը, ակտիվություն դրսևորել ղարաբաղյան հարցի ուղղությամբ։ Հենց Պուտինի միջնորդական ջանքերով է Դուշանբերում կայացել Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի «ոտքի վրա» հանդիպումը։ Շփման գծում լարվածության թուլացման նրանց պայմանավորվածությունը դրական արդյունք է տվել, նաև հավելելնք, որ Վիեննայի հանդիպումից ու բանակցություններից հետո Պուտինը երկու երկրների ղեկավարների հետ հեռախոազրույց է ունեցել: Մոսկվան հաստատել է Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում դինամիկայի զարգացման հակումը։ Իսկ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացավ ՌԴ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, ինչի արդյունքներով համատեղ հայտարարություն ընդունվեց։ Եղավ նաև ՄԽ հայտարարություն, որտեղ, ինչպես միշտ, գերակայում էին ընդհանուր ձևակերպումները: Դա հանգեցնում է այն մտքին, որ համանախագահ երկրների միջև համաձայնություն կա կոնֆլիկտի կարգավորման մոտեցումների վերաբերյալ։
«Մադրիդյան սկզբունքներ» ասվածի ընդհանուր գծերով՝ նախատեսում է ԼՂ շուրջ ադրբեջանական տարածքների մի մասի ազատագրում Արցախի Հանրապետության կարգավիճակը քննարկելիս։ Որքա՞ն է ընդունելի այդ «պլանը» Բաքվի ու Երևանի համար, դժվար է ասել, նրանք ծայրահեղ հակադիր դիրքերից են հանդես գալիս։Այնուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի որոշակի շրջանակներ հայտարարում են, որ «Պուտինը սկսեց լրացնել Լեռնային Ղարաբաղում կարևոր վակուումը», որ «ԱՄՆ-ն անտեսում է ղարաբաղյան խնդիրը և նպաստում Ռուսաստանի դիվանագիտական ամրապնդմանը Անդրկովկասում», որ «Պուտինը կառուցում է եռակողմ համագործակցություն Ալիևի ու Փաշինյանի հետ», իսկ դա պետք է Վաշինգտոնին մղի տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու։ Եվ ամերիկացիները քայլ արեցին՝ հայտարարելով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներին Վաշինգտոն հրավիրելու մտադրությանմասին՝ շարունակելու կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները։
Իրականում ինտրիգը կայանում է նրանում, թե նոր ի՞նչ կարող է ԱՄՆ-ն առաջարկել հակամարտող կողմերին։ Դրա հետ են կապված անդրկովկասյան որոշ քաղաքական գործիչների հույսերը, որ վաղ թե ուշ այդ ուղղությամբ ի հայտ են գալու ռուս-ամերիկյան հակասությունները։ ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակեց խաղաղության պլանի գաղտնի թեզիսները, որ առաջարկում էին միջազգային միջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին։Նախատեսվում էր, որ Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի կոնսենսուսի ու պարտադիր իրավական ուժ ունեցող կամահայտնության հիման վրա։ Նախկին ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջանները մինչև որոշակի իրական կարգավիճակ ստանալը պետք է ստանան ժամանակավոր կարգավիճակ, որ կոչված է ապահովել Ղարաբաղի անվտանգությանն ու ինքնիշխանության երաշխիքները։ Ծրագրի համաձայն՝ հայկական զորքերը պետք է դուրս գան Ադրբեջանի 7 շրջաններից 6-ից։ Լաչինի շրջանը մասնակի մնում է հայկական զորքերի վերահսկողության տակ՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային միջանցքի ստեղծման համար։
Ակնհայտ է, որ այս նախագծում դժվար չէ նկատել 2016-ի պլանի ընդհանուր գծերը, որ Բաքվի կարծիքով «առաջ է մղում ռուսական կողմը»։ Կարող է ստացվել այնպես, որ այս դիրքորոշումը ստանա ամերիկյան կողմի հաստատումը: Ինչպես էլ դրան վերաբերվես, խոսքն արդեն նախապատրաստված որոշումների մասին է։ Իրավիճակը բարդացնում է, որ հակամարտող կողմերը չեն դրսևորում կարողություններ ու պատրաստակամություն ինքնուրույն փոխզիջումային որոշումներ ընդունելու:
Անդրանիկ Հարությունյան