Բռնցքամարտիկ Արամ Ավագյանի մենամարտի օրը փոխվել է
SportՊրոֆեսիոնալ բռնցքամարտի Արամ Ավագյանի հերթական մենամարտի օրը փոփոխության է ենթարկվել:
Արամ Ավագյանի մենամարտը կկայանա նախատեսվածից 2 օր ուշ՝ մայիսի 4-ին, Լաս Վեգասի T-Mobile Arena-ում: Նույն երեկոյի ընթացքում կայանալու է օրվա գլխավոր մենամարտը համաշխարհային փառք վայելող բռնցքամարտիկներ մեքսիկացի Սաուլ Ալվարեսի եւ ամերիկացի Դանիել Ջակոբսի մասնակցությամբ:
Լաս-Վեգասում կայանալիք WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանն ուժերը կչափի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ, որոնցից մեկն ավարտել է ոչ-ոքի, իսկ մյուսներում հաղթանակ տարել:
Արամի համար այս մենամարտը կլինի 10-րդը: Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել, մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով: