Փարիզի Աստվածամոր տաճարն առաջարկել են վերականգնել 3D տպիչի օգնությամբ
CultureՖրանսիական Նոտր Դամը կարելի է վերականգնել 3D տպիչի օգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով նիդեռլանդական Concr3De ընկերությանը։
Ինչպես նշվում է, այդ տեխնոլոգիան թույլ կտա արագ վերականգնել տաճարը, ինչպես նաեւ ավելի շահավետ կլինի ֆինանսական առումով։
Հոլանդացիների խոսքով՝ գորգուլյայի արձանիկը կարելի է վերականգնել մեկ օրում՝ ծախսելով ընդամենը 2500 եվրոյից մինչեւ 5 հազար եվրո, ինչը շատ ավելի էժան է, քան այն արհեստանոցում քարից պատրաստելը։
Ճշտվում է, որ նիդեռլանդական ընկերությունը մտադիր է օգտագործել մոխրի, մանրացված կրի, թանաքի եւ անօրգանական միացությունների խառնուրդ տաճարի դետալների վերականգնման համար։
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին հրդեհի հետեւանքով փլուզվել է տանիքի երկու երրորդը, լիովին այրվել է գոթական սրածայր աշտարակը։ Ներկայում Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են ոչ միտումնավոր վնաս հասցնելու գործը։ Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ է դարձել անզգուշությունը վերականգնողական աշխատանքների ժամանակ, տեղեկացնում է Gazeta-ն։