ՀՀ թղթադրամների 3-րդ շարքը լավագույն հնգյակում է. ԿԲ
Economics«Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA – International Association of Currency Affairs) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը - 2019» 14-րդ միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 55 հավակնորդներ, ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը մտել է լավագույն հնգյակի մեջ եւ պարգեւատրվել որպես մրցույթի ֆինալիստ:
Մրցույթի ֆինալիստներն են.
ՀՀ կենտրոնական բանկ – թղթադրամների նոր շարքը,
Ավստրալիայի պահուստային բանկ – նոր շարքի $50 թղթադրամը,
Կանադայի բանկ – նոր շարքի ուղղահայաց $10 թղթադրամը,
Մեքսիկայի բանկ – նոր շարքի 500 պեսո թղթադրամը,
Նորվեգիայի բանկ – թղթադրամների նոր շարքը։
Սկսած 2007 թվականից, «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը» մրցույթն անց է կացվում IACA–ի կողմից յուրաքանչյուր տարի:
Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները: