Իրանցիները Հայաստանում իրենց օտար չեն զգում
International newsmir24.tv-ն «Ոչ մի վայրկյան իրենց օտար չեն զգում. ինչպե՞ս են ապրում իրանցիները Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները սկսվել են դեռ անտիկ դարաշրջանից և շարունակվում են նաև մեր օրերում: Ներկայումս Երևանում գործում է մզկիթ, որը հանդիսանում է իրանցիների մշակութային կենտրոնը, գործում են իրանական բանկեր և ռեստորաններ՝ իրենց ինքնատիպ ազգային խոհանոցով, զարգանում են մշակութային և գիտական կապերը: Իրանցիները հարմոնիկ ինտեգրվել են հայկական հասարակությունում, բայց հարազատ են մնում իրենց սովորույթներին և հին մշակույթին: Զբոսնելով Երևանի փողոցներում՝ կարելի է պատահականորեն հանդիպել հայկական մայրաքաղաքի ամենայուրահատուկ կառույցներից մեկին: Դա Երկնագույն մզկիթն է, որը կառուցվել է 18-րդ դարում և հանդիսանում է պարսկական ճարտարապետության յուրահատուկ կոթող: Յուրաքանչյուր հինգշաբթի մզկիթում ջումանամազ է կատարվում, որին մասնակցում են բազմաթիվ իրանցիներ: Չնայած Իրանի բնակչության մեծամասնությունը շիաներ են, այնուամենայնիվ, Երկնագույն մզկիթի դռները բաց են բոլոր մուսուլմանների համար:
Ներկայումս Հայաստանում ապրում է մոտավորապես 3 000 իրանցի: Նրանց կեսից ավելին ուսանողներ են, քանի որ Հայաստանում կրթությունը ավելի մատչելի է, իսկ հայկական դիպլոմը Իրանում հարգված է: Երևանում գործում է 5 իրանական ռեստորանսրճարան: Այս օբյեկտները, որպեսզի ապահովեն պարսկական խորտիկների համը, համարյա ամբողջ սննդամթերքը բերում են Իրանից: Արևել յան խոհանոցը համտեսելու համար շատ հայեր են հաճախում այդ ռեստորանները: Լինում են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ:
Կամո Խաչիկյան