Համաշխարհային աստղերի 5 ամենագեղեցիկ հայ նմանակները. Նման են ինչպես ջրի երկու կաթիլ
LifestyleԱնկախ ազգությունից ու գենետիկայից՝ մարդիկ կարող են իրար նման լինել: Հաճախ, առաջին անգամ տեսնելով որևէ մեկին, փորձում ենք հասկանալ, թե ում ենք նրան նմանեցնում:
Այս անգամ ձեզ համար առաձնացրել ենք այն հայ հայտնիներին, ովքեր շատ նման են համաշխարհային աստղերի:
Ադրիանա Գալստյան/Անջելինա Ջոլի: Նուրբ դիմագծեր և հյութեղ շուրթեր: Ահա, թե ինչով է Ադրիանա Գալստյանը նմանվել Անջելինո Ջոլիին:
Մարի/Սելենա Գոմես: Մարիի ու Սելենայի նմանության մասին խոսքերն ավելորդն են:
Մերի Մակարյան/Քիմ Քարդաշյան: Աշխարհի ամենացանկալի կանանցից մեկին ձգտում են նմանվել հազարավոր կանայք ու աղջիկներ: Քիմը ոգեշնչման աղբյուր է շատերի համար: Հենց նա նորաձև դարձրեց փառթամ կառուցվածքը: Մերի Մակարյանին ժամանակին շատ էին նմանեցնում Քիմ Քարդաշյանին:
Քրիստինե Պեպելյան/Մայլի Սայրուս: Առաջին հայացքից Քրիստինեն ու Մայլին այնքան էլ նման չեն իրար, բայց ամեն ինչ փոխվում է, երբ նրանք ժպտում են:
Անի Երանյան/ Միլա Կունիս: Անին ու Միլան նման են իրենց մեծ աչքերով ու հայացքով: