Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին: ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 32-րդ տուրում «Շավիշ»-ն արտագնա խաղում մրցեց «Ֆեյրենսի» հետ: Գոլառատ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Շավիշ»-ը 16-րդ տեղում է: