Մաքսային միությունն այսօր հարցականի տակ է. Տիգրան Կարապետյան
PoliticsԺողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօրվա ասուլիսում ասել է, որ մեր ներքին և արտաքին քաղաքականությունը տապալվում է,- հայտնում է Orer.am-ը: Նա վկայակոչեց հայ-թուրքական չստացած արձանագրությունները, եվրաասոցացումը: Խոսելով ԵՏՄ-ի մասին՝ բանախոսը դա նույնպես համարեց հարցականի տակ գտնվող գործընթաց, քանի որ, ըստ տնտեսագետների, մենք չունենք շուկա, և Ռուսաստանի շուկա մտնելիս դոլարի բարձր գինը վնաս կլինի մեր գործարարներին: Եզրափակելով արտաքին քաղաքականության թեման՝ Տիգրան Կարապետյանն ասաց, որ մենք այսօր պատերազմի շեմին ենք և երբ մեզ վրա ագրեսիա է կիրառվում, մենք պետք է ոչնչացնենք դրա օջախը, պատասխանենք ուղղաթիռի վրա հարձակմանը և գրավենք այն կետերը, որոնցից կրակում է դիպուկահարը և զոհվում են զինվորները: Լևոն Փանոսյան