Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչն է միավորում 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Blog

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վերջերս Բարձագույն դատական խորհուրդը հրապարակել է իր տարեկան հաղորդումը, որը մոտ 253 էջանոց ծավալուն փաստաթուղթ է։ Փաստաթղթի վերաբերյալ շատ դիտարկումներ կարելի է անել, բայց դրանցից մի քանիսին անդրադառնամ՝ իհարկե չմոռանալով դրանք քննարկել ԲԴԽ նախագահի այլ հայտարարությունների եւ փաստաթղթերի հետ համակարգային կապի մեջ։ Հիմա ավելի մանրամասն՝

• Էջերով կատարվում են վերլուծություններ դատական իշխանության անկախության ապահովման մասին, ավելին նշվում է, որ ծանր հետհեղափոխական տարում ` դատարանների նկատմամբ հանրային ճնշման աննախադեպ ալիքի պայմաններում ԲԴԽ-ն հաջողել է ապահովել դատարանների բնականոն գործունեությունը՝ թույլ չտալով համակարգային կայունության էական խաթարում։ 
Դուք լրջորեն հավատու՞մ եք ձեր ասածին։

Ու ոչ մի խոսք այդ ճնշումները ուղղորդողների եւ առհասարակ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ կիրառվող խայտառակ ճնշումների վերաբերյալ։

Ի՞նչ է արել այս պարագայում ԲԴԽ-ն՝ բացի կրավորական, ոչինչ չասող հայտարարություններից, որոնք որոշ դեպքերում ավելի լավ է չլինեին, քանի որ ոչ այլ ինչ էին, քան ուղիղ հարված հանրային ճշման տակ գտնվող դատավորին։ Ալեքսանդր Ազարյանի անկախությունը ինչպե՞ս եք ապահովել։ Դատավորի հայտարարությունն ինքնին շատ խոսուն է։ 

Հաղորդման մեջ նշվում է, որ պետք է բացառել «հեռախոսային արդարադատությունը»` նույնիսկ որպես նվաճում նշվում է այս հարցի կապակցությամբ դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված նշանակալից որոշման մասին։ Տրամաբանությունը հուշում է, որ հաղորդման մեջ անդրադարձ պետք է լիներ հեռախոսազանգերով դատարանների անկախության խաթարմանը, հայտնի ձայնագրությունններին, գոնե որեւէ ձեւով քննարկվեր վարչապետի հայտարարությունը, որ չկա դատավոր, որ իրեն ասի չէ։ Քար լռություն։ Նույնիսկ չկա թեթեւակի հիշատակում իր պաշտոնավարումը հաջողությամբ շարունակող «Հրաչի»՝ ձայնագրությունների հերոս դատավորի մասին։

Պարզվում է՝ միակ ցցուն օրինակը այս բնագավառում այն է, որ ԴԱՀԿ-ն երբեմն նորմալ չի ապահովում դատական ակտերի հարկարդիր կատարումը։

Հետո հաղոդման ընդհանրապես ոչ վերաբերելի հատվածում խոսվում է խորհրդարանի եւ այլ ամբիոններից խոսող ինչ-որ չինովնիկների մասին, ովքեր վնասում են դատարանների անկախությանը։ 
Թերեւս ինչ-որ չինովնիկը հենց վարչապետն է։ Սա իմ կարծիքն է: 
Բայց ԲԴԽ այստեղ լուռ է, մի կողմից կարծես ասում է, որ կան չինովնիկներ, մյուս կողմից էլ լղոզում է՝ անուններ չտալով:

Ու մնում է միայն խորը ափսոսանք ապրել, որ դատական իշխանության երաշխավորը լուռ ու կույր է այն դեպքում, երբ պետք է արձագանքեր։ Բայց դե չարձագանքելու պատճառն էլ պարզ է. ԲԴԽ-ն խորը շնորհակալ է Կառավարությանը։ Ի՞նչու կհարցնենք։ Հավանաբար իրեն տրված հատկացումների համար։ Ու այստեղ հասկանում ես, թե ինչ կարեւոր բան է փոխադարձ երախտագիտությունը։

• ԲԴԽ մեկամյակի միջոցառմանը ԲԴԽ նախագահը հայտարարել է,որ բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում, վերացվել են այդ երևույթի ինստիտուցիոնալ նախադրյալները։ Սրա լրջության աստիճանը նույնն է, ինչ այն հայտարարությանը, թե երկրում առհասարակ համակարգային կոռուպցիա չկա: 

Իսկ ինչպես կարող է մի ամբողջ իշխանություն ՝ դատականը, իր անկախության երաշխավոր համարել մի կառույցի, որի ղեկավարը անհասցե այդ համակարգի հանդեպ օգտագործում է 
«ջեբգիրություն» բառը։

• Եվ իհարկե ոչ մի խոսք Վճռաբեկ դատարանի, հատկապես քրեական գործերով պալատի վախվորած կեցվածքի, իրավագիտության հետ զրո կապ ունեցող դիրքորոշումների, մինչ օրս շարունակվող զանգվածային ինքնաբացարկների եւ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու դեպքերի մասին։

Հ.Գ. Կա աներկբա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Հարությունյանի «անփոխարինելիության» վերաբերյալ պատկերացումներն են։ Նիկոլ Փաշինյանը իր կարծիքը այս կառույցի ու նրա ղեկավարի մասին փոխել է, թե ոչ հստակ չէ, բայց հստակ է, որ Գագիկ Հարությունյանը, փոխել է կարծիքը ու ոչ միայն՝ նոր իշխանությունների քիմքին համապատասխան»։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live