Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Կիև
SportԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Կիեւ, որտեղ մայիսի 10-ին կմեկնարկի ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին եւ մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։
Թիմի հետ Ուկրաինայի մայրաքաղաք է մեկնել նաեւ հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաեւ մրցավար Գեւորգ Հարությունյանը։ Մրցաշարը կավարտվի մայիսի 12-ին։