Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (ուղիղ)
TVԿառավարության շենքի դիմաց «Ահազանգ» նախաձեռնությունն իր հերթական ակցիան է իրականացնում: Նրանք պահանջում են հետ կանչել Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված Եկամտային հարկի փոփոխությունները, որով անցում է կատարվում եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքի՝ 23 տոկոս: Այս փոփոխությամբ, ըստ էության եկամտային հարկի նվազում է նախատեսված, սակայն այդ այն գրեթե չի ազդելու մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա:
Նշենք, որ նախորդ անգամ «Ահազանգ»-ի անդամները մայիսի 2-ին հավեր էին տարել Ազգային ժողովի բակ, որով իրենց բողոքն էին արտահայտում ՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման:
«Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով»,-ասվում էր նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ: